Լուրեր

Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը

«Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Վառնայի մասնաճյուղը ստորագրել են հուշագիր, որի համաձայն աշխարհահռչակ շանսոնյե, մեծանուն հայազգի երգիչ Շառլ Ազնավուրի հուշարձանը կտեղադրվի Բուլղարիայի Վառնա քաղաքում:

Ըստ «Օրեր» պարբերականի՝ նախաձեռնությանն աջակցելու են Բուլղարիայում Հայաստանի դեսպանությունը և Նախաձեռնող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Վառնայի մտավորականներ և քաղաքական գործիչներ: Իր օրհնությունն է բերելու Բուլղարիայի և Ռումինիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդ և տեղապահ, գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։ 

Հուշարձանի բացումը նախատեսված է 2022 թվականի մայիսի 22-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button