Սովորում ենք սովորել

Կտապալենք, եթե գործի հին հայկական «սովորույթը»․ Սովորում ենք սովորել

Կրթության փորձագետ , մանկավարժ Արսեն Վարդանյանը վստահ է՝ <<կտապալենք, եթե գործի հին հայկական <<սովորույթը>>>>։ ԿԳՄՍ նախարարությունը բազմաթիվ թեստավորումներից հետո արդեն հայտնել է համավոր ատեստացիայի մոտավոր ժամկետները, ընթացակարգը և ուսուցիչներին հնարավորություն է տվել կամավոր կերպով մասնակցել դրան և դրական պատասխանի դեպքում, ակնկալել աշխատավարձի բարձրացում։ Սակայն այստեղ կան որոշակի մտահոգություններ։

<<Ինչպես արդեն գիտենք ստուգվելու են ուսուցիչների միայն մասնագիտականմ գիտելիքները, հանձնելու է ուսուցիչը քննություն մեկ առարկայից, ընդ որում, եթե ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա, կարող է ընտրել դրանցից մեկը։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է ստուգվում է ուսուցչի մասնագիտական գիտելիքները, բայց մի կողմ է թողնվում նրա մեթոդական, մանկավարժական մոտեցումները։ Գաղտնիք չէ, որ կան ուսուցիչներ, որոնք ունեն լավ մասնագիտական պատրաստվածություն, շատ ուժեղ են նրանց մասնագիտական հմտությունները, սակայն կաղում են մեթոդական առումով՝ չեն կարողանում իրենց իմացածը լավագույնս ներկայացնել, երեխաներին ոգևորել>>։

Ըստ մասնագետի, ուսուցչին ստուգելու լավագույն տարբերակը նրա դասերին հետևելն է։

<<Չի կարող թեստի միջոցով որոշվել ուսուցչի մասնագիտական մեթոդական լավագույն կողմերը, կարելի էր ձևավորել խմբեր, որոնք կզբաղվեն դասալսումներով, ուսուցչին օգնելով, աշխատելով նրա հետ և միայն դրանից հետո կարելի էր սովորեցրածը ստուգել որոշակի գործիքակազմի միջոցով>>։

Ցուցադրել ավելի
Back to top button