Սովորում ենք սովորել

Հարցե՛ր, շա՛տ հարցեր տվեք. Սովորում ենք սովորել

-Համաշխարհային տնտեսական ֆոռումում 21-րդ դարի սովորողի համար ձևավորված կոմպետենցիաներն ունեն այս ձևը՝ 3 սյուն են, որոնք մեկը՝ մյուսի հանդեպ հիերարխիկ որևէ սանդղակ չունեն։

Առաջին սյունը ակադեմիականության մասին է․ այն, ինչին մեր իրականության մեջ հաճախ անվանում ենք գիտելիք, բայց դա ընդամենը 1 սյունակն է, որտեղ կան ակադեմիական, առարկայական, տեղեկույթային, իմացաբանական բաղադրիչներ։

Երկրորդը՝ հմտությունների մասն է․ ինչպիսի հմտություններ ենք մենք ցանկանում զարգացնել սովորողի մոտ։ Դրանք վերլուծական հմտություններն են իր ամբողջ փունջով՝ ընտրել, համադրել։

Եվ երրորդ սյունակը, որն ամենակարևորներից մեկն է՝ անհատական զարգացման որակներն են՝ հանդուրժողականություն, համագործակցայնություն, նախաձեռնողականություն և այլն։

Այս երեք սյունակների ամբողջականության մեջ ուսուցիչը պիտի հարց տա՝ ինչպիսի սովորող եմ ուզում ունենալ դպրոցն ավարտելուց հետո։ Ուսուցիչը դպրոց մտնելիս՝ այս հարցը պիտի իր մեջ ունենա։ Զոհրաբ Գևորգյան

Ցուցադրել ավելի
Back to top button