Սովորում ենք սովորել

Ստանդարտ համակարգից դուրս․ ի՞նչ է ոչ ֆորմալ կրթությունը

21-րդ դարի կրթական ոլորտում կան բազմաթիվ հնարավորություններ և սա այն ժամանակաշրջանը չէ, երբ կրթական տարբեր ձևաչափերը պետք է իրարից անջատել։ Ոչ ֆորմալ կրթության մասնագետ Զարուհի Լավչյանն ասում է․ <<եթե մենք ուզում ենք արդիական մնալ, եթե ուզում ենք, որ մեր երեխաները, ծնողները մնան արդիական, ապա մենք խոսում ենք ցկյանս ու շարունակական ուսուցման մասին>>։ Ստացվում է այնպես, որ մենք խոսում ենք կրթական խառնուրդի մասին, որը հնարավորություն է տալիս ամեն փորձառություն վերածել կրթության։

<<Երբ խոսում ենք ոչ ֆորմալ կրթության մասին, այստեղ պիտի խոսենք մի փոքր աստղանիշով, որովհետև երբ մենք սկսեցինք այդ կրթական մոդելն անվանել ոչ ֆորմալ կրթություն, մենք այն հակադարձեցինք ֆորմալ համակարգին։ Երբ ասում էինք ֆորմալ համակարգ, մենք նկատի ունեինք մանկապարտեզ, դպրոց, բուհ, հետբուհական կրթություն։ Այսինքն՝ որոշակի ստանդարդ պլանավորմամբ, ծրագրերով կրթություն>>։

Ոչ ֆորմալ կրթությունը սրա հակապատկերն է․ այստեղ չկան ստանդարտ պլանավորումով ծրագրեր, չկա գնահատման համակարգ, սակայն, այս ամենի հետ մեկտեղ, այն չի հակադարձում ֆորմալ կրթական համակարգին։ Ըստ փորձագետի հակառակ՝ համալրում է և որոշակի իրավիճակներում մի ձևաչափը գալիս է մյուսին օգնելու և լրացնելու։

Ցուցադրել ավելի
Back to top button