Լուրեր

Հայկական ստարտափները ներկայացված են Golden Kitty Awards-ում

Golden Kitty Awards 2021-ի շրջանակում Product Hunt-ում քվեարկության են դրվել «Տարվա լավագույն պրոդուկտ» անվանակարգում ներկայացված ստարտափները: Ցանկում ներառված 33 պրոդուկտից 5-ը հայկական են: «Տարվա լավագույն պրոդուկտ» անվանակարգում ներկայացված են հայկական PodCastle, Softr, LuckyCarrot, Leanbe, Lrnkey ստարտափները: Հայկական ARLOOPA-ն ստարտափն էլ ProductHunt-ի կողմից ներկայացվել է «Տարվա լավագույն հավելված» անվանակարգում։  

Golden Kitty Awards-ը Product Hunt-ի ամենամյա մրցանակաբաշխություն է, որտեղ իրենց օգտատերերը ներկայացնում և ընտրում են տարվա լավագույններին։ Մրցանակաբաշխության արդյունքներ կամփոփվեն այս տարվա հունվարի 27-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button