Սովորում ենք սովորել

Համագործակցություն հանուն կրթության որակի. Սովորում ենք սովորել

«Այսօր ծնողների մեծ մասը չի պատկերացնում կրթության և դպրոցի կարևորությունը իր երեխայի կյանքում ու դա է պատճառը, որ երեխաներից շատերն այսօր դպրոցը ատում են, դպրոցի, ուսուցչի հեղինակությանը չեն վստահում։ Ծնողները չեն գիտակցում, որ դպրոցին չվստահելուց հետո գալու է ծնողին չվստահելը և այդ դեպքում այս հեղինակությունների կապերի խարխլման արդյունքում մենք ունենալու ենք մարդիկ, ովքեր չունեն արժեքային հենքին վստահելու որևէ ունակություն և սա խարխլելու է ընդհանրապես արժեքային համակարգը որպես այդպիսին։ Այսինքն երեխան այսօր չգիտի որտեղի՞ց պետք է ստանա ճշտի ու սխալի, բարու և չարի, անելիքների և չանելիքների մասին պատկերացումները։ Ծնող-ուսուցիչ-երեխա կապի խարխլման դեպքում բոլոր երեք կողմերը տուժելու են և տուժում են արդեն այսօր»- համոզված է կրթության ոլորտի փորձագետ Զարուհի Լավչյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button