Սովորում ենք սովորել

Մենք երկխոսության մեջ փորձում ենք զրուցել և ոչ թե միմյանց «հաղթել»

 Կրթության ոլորտի փորձագետ Զարուհի Լավչյանը «Սովորում ենք սովորել» հարթակում շարունակում է զրույցը ծնողներ-երեխաներ-ուսուցիչներ համագործակցության կարևորության մասին։

«Ի՞նչ է նշանակում ծնողական ժողովն այսօր։ Շատ հաճախ դա ամբողջ դասարանի հետ միասին, ծնողների հետ միասին քննարկումն է գնահատականաքննությունային տարբեր նվաճումների և չնվաճումների, երեխաների վարքի, ահավոր պրոբլեմների, բոլորը բոլորին մեղադրելու մասին։ Կամ քննարկվում են բավական անկարևոր տեխնիկական հարցեր, որոնց շուրջ ծնողներն ու դպրոցը պիտի համագործակցեն, տեխնիկական, ֆինանսական աջակցության սահմաններում։ Սա ծնողական ժողովների ամենափոքր կամ ամենաթույլ ֆունկցիան է, որովհետև ծնողական ժողովները կարող են լինել այն վայրը, որտեղ դպրոցը մաքսիմալ ծնողներին կարող է ներկայացնել այն պարադիգման, որի մեջ ապրում է երեխան, և աշխատում է դպրոցը»։

Ցուցադրել ավելի
Back to top button