Ռադիոլաբ

Հայկական արտադրության ԱԹՍ-ները մրցունակ են իսրայելական նույն դասի ԱԹՍ-ների հետ

2016 թվականի ապրիլից Երևանում հիմնադրվել ու գործունեություն է ծավալում «UAV Lab» ժամանակակից ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունը, որն արդեն 6 տարի է հաջողությամբ զբաղվում է անօդաչու թռչող սարքերի մշակմամբ ու ստեղծմամբ։ Դրանք նախատեսված են հետախուզական աշխատանքների համար։

«Երբ որ մենք սկսում էինք, վստահ էինք, որ սենց ա լինելու շարունակությունը, երբեք չէինք մտածում, որ կփորձենք չի ստացվի», — զրույցը սկսում է UAV Lab ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Վարդանյանն ու անդրադառնում Հայաստանում նմանօրինակ տեխնոլոգիական սարքավորումների արտադրության կազմակերպման խնդիրներին։

Հաճախ մենք բախվում ենք բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող մասնագետների համար բավականին տհաճ մի կարծրատիպի։ Ասում ենք, որ տեխնիկան կամ սարքավորումը լիարժեք հայկական չեն, քանի որ ոչ բոլոր պահեստամասերն են ստեղծվել Հայաստանում։ Դրանցից են օրինակ մարտկոցներն ու տեսախցիկները։

Ծրագրային ապահովումը, սարքերի մոդելավորումն ու տեխնիկական մյուս բոլոր աշխատանքների գերակշիռ մասն արվում է հենց թիմի միջոցով, տեղի ներուժով։

Ընկերության կողմից արտադրված ու պետական փորձարկում անցած ԱԹՍ-ները 3 տեսակի են։ Դրանք պատրաստ են զինված ուժերում կիրառելու համար։

Արմեն Վարդանյանի խոսքով՝ սերտ համագործակցության մեջ են Պաշտպանության նախարարության հետ․ ձևակերպվում են պահանջներ ու դրանց համապատասխան կատարվում են գնումներ։ Արտասահմանյան ընկերությունների հետ այս պահին չեն աշխատում, փոխարենն այստեղ՝ Հայաստանում ունեն նոր պահանջարկ։

Այժմ «UAV Lab»-ն ունի մոտ 25 հոգանոց թիմ։ Նոր աշխատակից ընդունելու ժամանակ կարևորում են ոչ թե դիպլոմը, այլ գիտելիքների անհրաժեշտ պաշարն ու աշխատասիրությանը։

  • Ի՞նչ փուլերով է անցնում ժամանակակից ԱԹՍ-ն մշակման ու ստեղծման ընթացքում։
  • Այսօրվա ձեռքբերումների մասին։
  • Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները։
     

Լսե՛ք «Ռադիոլաբում» ․․․

Հաղորդման վերջում «UAV Lab» ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Վարդանյանը առանց փակագծեր բացելու ներկայացնում է սպասվող նորությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button