Լուրեր

Մեկնարկել է «Koreez» համադպրոցական առցանց մրցույթը

Dasaran կրթական կենտրոնից տեղեկանում ենք, որ մեկնարկել է «Koreez» համադպրոցական առցանց մրցույթը, որին կարող են մասնակցել 5-12-րդ դասարանների  աշակերտները։  Մրցույթը նպատակը՝ կրթությունն ու աշակերտների կրթվելու ցանկությունը խրախուսելն է, անկախ նրանից՝ լավ են սովորում նրանք, թե՝ ոչ։    

«Koreez»-ին մասնակցող յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում ստուգելու ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքը, իսկ հաջողության դեպքում՝ նրանք կբարձրացնեն նաև իրենց դպրոցի հեղինակությունը: Մրցույթին կարելի է գրանցվել մինչև ապրիլի 14-ը։ Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ koreez.am կայքում։

Ցուցադրել ավելի
Back to top button