Լուրեր

Կանցկացվի «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս

ՀՀ ԿԳՄՍՆ Ա Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցը 2022 թմայիսի 7-ին կազմակերպում է «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս, որին կարող են մասնակցել 7-12-րդ դասարանների սովորողները։

Կոնֆերանսի նպատակն է՝

  • խորացնել բնագիտական առարկաների գիտելիքները գիտահետազոտական  աշխատանքի փորձով,
  • ծանոթանալ գիտական արդի խնդիրներին և նրանց լուծման ժամանակակից մոտեցումներին,
  • նպաստել հանրապետության տարբեր դպրոցներում բնագիտությամբ հետաքրքրվող սովորողների համագործակցությանը,
  • սովորողների շրջանում ձևավորել մեծ լսարանի առջև ելույթ ունենալու հմտություններ,
  • նպաստել հանրակրթություն-գիտությունդպրոց-բուհ կապերի ամրապնդմանը:

Կոնֆերանսը կընթանա երեք փուլով՝ գլխավոր զեկույցներ, զեկույցներ խմբերում, ուսուցողական-փորձարարական փուլ։ Գլխավոր զեկույցներով հանդես կգան տարբեր գիտական, կրթական հաստատություններ ներկայացնող կենսաբաններ, ֆիզիկոսներ և քիմիկոսներ։ Խմբերում զեկուցողները կլինեն ՀՀ դպրոցների՝ կոնֆերանսին հայտագրված սովորողները։

Բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ, իսկ ընտրված  լավագույն ելույթները կարժանանան պատվոգրերի և մրցանակների։

Գրանցման հայտ կարելի է ներկայացնել և՛ որպես ունկնդիրև՛ որպես զեկուցող։  Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 20-ն է:

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button