Լուրեր

Ուիլ Սմիթին 10 տարով արգելել են մասնակցել Օսկար մրցանակաբաշխությանը

Ամերիկյան կինոակադեմիան որոշում է կայացրել արգելել հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթին առաջիկա 10 տարիների ընթացքում ներկա  գտնվել Օսկարի մրցանակաբաշխություններին:  «Խորհուրդը որոշել է, որ 2022 թվականի ապրիլի 8-ից սկսած 10 տարի ժամկետով պարոն Սմիթին չի թույլատրվելու այցելել ակադեմիայի որևէ միջոցառման կամ ծրագրի՝ անձնապես, թե վիրտուալ, այդ թվում և Օսկարի մրցանակաբաշխության» — նշված է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի նախագահ Դևիդ Ռուբինի և գործադիր տնօրեն Դոն Հադսոնի հայտարարության մեջ։

Ամերիկյան կինոակադեմիայի կառավարիչների խորհուրդը նման որոշում է կայացրել ապրիլի 8-ին Լոս Անջելեսում կայացած հանդիպման արդյունքներով: Հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր կազմակերպել ապրիլի 18-ին, սակայն այն բանից հետո, ինչ դերասան Ուիլ Սմիթը հայտարարել էր ակադեմիայի կազմից դուրս գալու մասին, հանդիպման ժամկետները փոխվել էին:

Ամերիկյան կինոակադեմիայի այս որոշմանը հայտնի դերասանն արդեն արձագանքել է՝ ասելով. «Ես ընդունում և հարգում եմ Ակադեմիայի որոշումը»:

Հիշեցնենք, որ ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ բեմում հարվածել էր կատակերգու Քրիս Ռոքին՝ վերջինիս կողմից իր կնոջ հասցեին արված կատակի պատճառով:

Ցուցադրել ավելի
Back to top button