Սովորում ենք սովորել

Սովորել ամենուր՝ անգամ արձակուրդին. Սովորում ենք սովորել

«Շատ կարևորում եմ ընկերներով արշավների գնալը, խմբով, անծանոթ մարդկանց հետ, ճանաչել մեր երկիրը ․․․ Երեխաները չունեն հստակ տեղանքի զգացում։ Օրինակ մայրաքաղաքում բնակվող երեխաների մեծ մասին երբ հարցնում ես իր հայրենիքի մասին, ինքը դա տեղավորում է միայն Երևանի տարածքում։ Ինքը չի հասկանում, որ օրինակ Սյունիքն էլ է իր հայրենիքը, Դիլիջանն էլ, Վանաձորն էլ ․․․ Պետք է երեխան տարածական պատկերացում ունենա, հասկանա իր հայրենիքի ո՞ր անկյունում է գտնվում, ինչո՞վ է այդ անկյունն առանձնահատուկ։ Սևանը ուղղակի միայն գնալու, կերուխումի վայր չէ, Սևանը մեզ համար անփոխարինելի գանձ է, հարստություն է, ջրի պաշար, որը կարող է մեզ համար շատ մեծ ռեսուրս լինել, որովհետև, ի վերջո բնական շատ ռեսուրսներ սպառվում են, և ջուրը վերջիվերջո լինելու է ամենակարևոր բնական ռեսուրսը ամբողջ աշխարհում, և մենք այդ հարցում շահեկանորեն կարևոր դիրքում ենք» — նշում է կրթության փորձագետ, մանկավարժ Արսեն Վարդանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button