Սովորում ենք սովորել

Լինել մեդիագրագետ․ վերլուծել, համադրել և հակադրել․ Սովորում ենք սովորել

«Անկախ այն բանից սովորողը սովորում է մանրանկար, գրականության ինչ-որ տեքստ, նա պատկեր և տեքստ է ուսումնասիրում։ Իսկ դա հենց ամբողջ մեդիայի բովանդակությունն է։ Այսինքն ինքը վաղը ուրիշ պատկեր էլ տեսնի իր մոտ կարևոր է հավասարակշռված մոտեցում զարգանա դպրոցից պատկերի ու տեքստի հանդեպ։ Այլապես կամ պատկերն է իր վրա ծայրահեղ ազդեցություն ունենալու կամ ՝ տեքստը։ Որպես կանոն պատկերը կամ տեսանյութն է ազդում, և այս էմոցիոնալ իրականությունը հետո արդեն արտահայտվում է մեր հասարակության մեջ։ Մարդիկ շատ էմոցիոնալ են արձագանքում տարբեր բաների և դա բերում է շատ լուրջ հետևանքների։ Այսինքն դպրոցը, կրթական միջավայրը մեդիագրագիտության ամենակարևոր դարբնոցն է, որտեղ ամենապարզ գործողություններով պետք է ուշադրություն դարձնել այս խնդրին։ Ինչպե՞ս ուսումնասիրել տեքստ, ինչպե՞ս կարդալ տեքստ, մեկը մյուսին լսել, այս ամբողջը, կարելի է ասել, մեդիագրագիտության բաղադրիչն է։ Հույս ունեմ, որ մեր դպրոցներում նոր ուսումնական տարում բացի առարկայական իմացությունից մեր ուսուցիչները շատ կկարևորեն հմտությունները, որոնք սովորողների և իրենց համար ամբողջ կյանքի համար կարևոր նպատակներ են, այդ թվում նաև մեդիագրագիտությունը»- ասում է կրթության փորձագետ Զոհրաբ Գևորգյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button