Սովորում ենք սովորել

Կրթությունը մեր անվտանգության երաշխիքն է․ Սովորում ենք սովորել

«Հարգելի ծնողներ, դիմում եմ ձեզ խնդրանքով, որ կարևորեք կրթության իրական դերը և նշանակությունը, չվազեք գնահատականների հետևից։ Անառողջ մրցապայքարի մեջ չմտնեք միմյանց հետ, թե ձեր երեխաները ի՞նչ գնահատական ստացան։ Ի վերջո, դրանք սոսկ թվանշաններ են, որոնց հետևում, հաճախ ինքներդ գիտեք, դատարկություն է։ Դատարկություն, որը լցնում են ինչ-որ թվով, նկարում և հրամցնում ձեզ, իսկ այդ դատարկությունը հետագայում մարդու կյանքը լցնել չի կարող։ Կարևորեք իսկական կրթության արժեքը, որ ձեր երեխան սովորի, ձգտի, հասնի, ինչ կրթություն էլ կստանա, ինչ արհեստ էլ կսովորի, ինչ մասնագետ էլ ինքը կդառնա, առաջին հերթին թող մարդկային լավ նկարագիր ունենա, բարձր պատասխանատվության զգացում, սկզբունքայնություն, անաչառություն, լայնախոհություն, ազնվություն սեփական անձի, ընտանիքի, հայրենիքի, պետության, աշխարհի, սեփական խղճի առջև և հետո արդեն նոր մյուս բաները։ Այնպես որ կարևորենք մեր մնայուն ու լավ արժեքները, սիրենք ու փայփայենք իրար», — ասում է մանկավարժ, կրթության փորձագետ Արսեն Վարդանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button