Ռադիոլաբ

Հայկական նոր ստարտափների հաջող մեկնարկը․ Ռադիոլաբ

Եթե ուշադիր եք հետևում մեր հաղորդումներին, ապա կհիշեք, որ դեռ մայիսին պատմել ենք «BuildUP» bootcamp-ի մասին: Յուրօրինակ կրթական ծրագիրը նախատեսում էր 4 ամսյա դասընթաց, որին զուգահեռ տարբեր մասնագետներից ձևավորված թիմերը զրոյից ստեղծում էին իրենց նախագծերը: Նույն հաղորդման վերջում խոստացանք, որ սպասելու ենք նոր ստարտափների գործարկմանը ու դրանք ներկայացնելու ենք ձեզ:

«BuildUP»-ի թիմերը երկար սպասեցնել չտվեցին: Այսօր արդեն պատրաստ են 5 ստարտափներ՝ ստեղծված 5 թիմերի կողմից: «Ռադիոլաբ»-ի այս թողարկմանը կանդրադառնանք դրանցից երկուսին՝ «Wordbook»-ին և «SkyBucket»-ին:

Մեր հյուրերն են Լիանա Հունանյանը և Ռուզաննա Ենգիբարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button