Սովորում ենք սովորել

Ի՞նչ հասցրինք անել 2022-ին․ Սովորում ենք սովորել

«Եվ անկախ այս բոլոր դժվարություններից ուզում եմ մենք լինենք լավատես, միասնական, ուժեղ, հավատանք ու վստահենք իրար, փորձենք իրար ամեն կերպ օգտակար լինել՝ մեր մասնագիտական ունակություններով, մեր բարոյական աջակցությամբ։ Կարողանանք իրար կողքի լինել միշտ և բոլոր իրավիճակներում։ Միայն այս դեպքում հայը, հայաստանցին կարող է լավ ապրել, Արցախը կարող է ուժեղ, միասնական ու իրեն ապահով զգալ, որովհետև Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է և մենք ենք Արցախի անբաժանելի մասը։ Եվ ուզում եմ այս միասնության ոգով հրաժեշտ տանք 2022 թվականին և ավելի միասնաբար, ավելի համախմբված կարողանանք դիմավորել 2023 թվականը ու պատվով իրականացնել կրթության կազմակերպչի, մանկավարժի բարձր և պատասխանատու առաքելությունը։ Աստված պահապան մեր հայրենիքին, Արցախ աշխարհին, հային ու հայաստանցուն։ Սեր և խաղաղություն ու բարօրություն բոլորիդ ընտանիքներին» — ամփոփելով տարին հետևյալ մաղթանքն է հղում կրթության փորձագետ, մանկավարժ Արսեն Վարդանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button