Սովորում ենք սովորել

Սինեմալոգիա կամ ինչպե՞ս սովորել վիրտուալ տիրույթում

«Ֆիլմերը և համատեղ դիտումները ինչպե՞ս են սովորեցնում երեխաներին հարցադրումներ անել: Ընդհանրապես հարցադրում անելու ունակությունը բացառիկ կարևորության ունակություններից է, որովհետև թույլ է տալիս երեխային հետազոտել, տալ հարց, չգտնել պատասխան, փնտրել, գտնել պատասխան, հետո փոխել փնտրելու թեման, նոր բան ուսումնասիրել: Հարց ձևակերպել նշանակում է միտք ձևակերպել, որը հետո ապացուցման կամ հերքման կարիք կունենա:

Կրթական տարբեր պրակտիկաներում գոյություն ունի սինեմալոգիա տերմինը, որը բառացիորեն նշանակում է ֆիլմի միջոցով ուսուցման գործընթացի կազմակերպում»:

«Սովորում ենք սովորել» բաց հարթակում ոչ ֆորմալ կրթության փորձագետ Զարուհի Լավչյանն է:

Ցուցադրել ավելի
Back to top button