Սովորում ենք սովորել

Կրթության «զոհեր». ինչպես երեխային «թութակ» չդարձնել դպրոցում

«Որպես կանոն դասարաններում ձևավորվում է մի համամասնություն. մեկի հիշողությունը գուցե ավելի ձայնային է, բանավոր է, մյուսինը ավելի պատկերային: Եթե դու քիչ ես օգտագործում պատկերային նյութ, բնականաբար քո դասարանում կունենաս 1,2,3 գերազանցիկ, որոնք շատ լավ հիշում ու ֆիքսում են քո խոսքը դասարանում, բայց մնացածի հմտությունները, կարողությունները քնում են: Որպես ուսուցիչ դու ավելի հեշտ ճանապարհով ես գնում՝ բաժանում ես կուսակցությունների, ինչպես պառլամենտում է: Ասում ես սրանք գերազանցիկների կուսակցությունն են, սրանք հարվածայինների, նրանք էլ ծույլիկների: Հին սովետական «բարի» ժամանակների պես: Դա արդյունավետ էր կամ համարժեք էր իր ժամանակներում, բայց մեր իրողությունների, լողացող գիտելիքների տեսանկյունից, որտեղ տեղեկույթը վաղուց ի վեր արդեն դասագրքային չէ, այլ համացանցային ու ցանցային է և ցրված է, հմտությունները և դասավանդման տեխնոլոգիաները մնացել են սովետական ժամանակների կամ պոստ սովետական» — ասում է պատմություն դասավանդող, կրթության մասնագետ Զոհրաբ Գևորգյանը:

«Ես ինքս դասավանդել եմ և՛ դպրոցում, և՛ ԲՈՒՀ-ում … կարող եմ ասել, որ գերազանցիկի սինդրոմով սովորողը, երբ գալիս է ԲՈՒՀ, հայտնվելով մեկ այլ միջավայրում, որտեղ առավելապես գերակշռում են օրինակ քննարկումների, վերլուծությունների տրամաբանությունների մեջ աշխատած սովորողներ, ինքը իրեն շատ դիսկոմֆորտ է զգում. բա ես գերազանցիկ էի: Դու զգում ես դա, ինքը սկսում է կոմպլեքսավորվել»:

Ցուցադրել ավելի
Back to top button