Սովորում ենք սովորել

Սովորել հայրենիքը ճանաչելով․ Սովորում ենք սովորել

«Մենք հաճախ խոսում ենք, որ դպրոցական տարիքում, դեռահասության, երիտասարդների, մանուկների համար շատ-շատ կարևորվում են տարբեր տիպի այցելությունները Հայաստանի տարբեր վայրեր։ Պատահական չէ, որ մեր դպրոցական ծրագրում պետության կողմից դրանց մեծ տեղ է տրվում, բոլոր դպրոցները տարվա ընթացքում փորձում են կազմակերպել նման այցելություններ, տարբեր վայրերում լինել, հետաքրքիր բաներ իմանալ ․․․ Այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչպե՞ս կարելի է սովորել, ի՞նչ կարելի է սովորել և ինչպե՞ս այդ այցելությունները դարձնել ոչ միայն ժամանց, այլ նաև հնարավորություն բացահայտելու մեր հայրենիքը, մեզ շրջապատող աշխարհը և մարդկանց, ովքեր այդ աշխարհում ապրում են» — իր զրույցն է սկսում ոչ ֆորմալ կրթության փորձագետ Զարուհի Լավչյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button