Սովորում ենք սովորել

Ձեր երեխան կարդալ չի՞սիրում. Սովորում ենք սովորել

«Շատ հաճախ ես հանդիպում եմ ծնողների, ովքեր ինձ ասում են, որ իրենց երեխան չի կարդում։ Ես անմիջապես տալիս եմ ճշգրտող պատասխան-հարց․ կոնկրետ ի՞նչ գրքեր չի սիրում կարդալ Ձեր երեխան, վերջին անգամ ո՞ր գիրքը չի ուզեցել կարդալ, և դուք ի՞նչ գրքեր եք սիրում կարդալ՝ որպես ծնող։ Այսօր մենք հաճախ խոսում ենք այն մասին, որ սերունդը փոխվել է, երեխաներին այլևս ոչինչ չի հետաքրքրում, ոչ գիրք, ոչ կինոնկար, որևէ մի ինֆորմացիա, որը 5 րոպեից ավել պետք է ուսումնասիրվի իրենց համար անհասանելի է, անհետաքրքիր և ձանձրալի։ Ես կուզենայի, որ մենք այդ «լեգենդներից» մի քիչ հեռանայինք»։

«Սովորում ենք սովորել» բաց հարթակում ոչ ֆորմալ կրթության փորձագետ Զարուհի Լավչյանն է։

Ցուցադրել ավելի
Back to top button