Սովորում ենք սովորել

Ուսումնական տարին՝ նոր դասագրքերով. Սովորում ենք սովորել

«Ինչպես գիտեք վերջին տարիներին մշակվեցին և փորձարկվեցին հանրակրթական պետական չափորոշիչը և առարկայական չափորոշիչները։ Փորձարկվելուց հետո հայտարարվեց դասագրքերի մրցույթ, որոնց մասնակցեցին բազմաթիվ հեղինակային խմբեր։ Մրցույթի արդյունքներն այս ամսվա սկզբին արդեն ամփոփվել են։ Պարզ է դարձել, որ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում գործելու են նոր դասագրքեր։ Այդ դասագրքերը գնահատվել են ըստ բնութագրիչների, որոնք ներառում են հիմնականում 4 կետեր՝ բովանդակությանը վերաբերող չափանիշներ, մեթոդական ապարատի չափանիշներ, դասագրքի շարադրման լեզվի և ձևավորմանը վերաբերող չափանիշները։

Յոթերորդ դասարանում գրականության դասագիրքը լինելու է Արքմենիկ Նիկողոսյանի և Արսեն Վարդանյանի հեղինակային դասագիրքը:

Ուշադրություն ենք դարձրել չափորոշչային 3 նպատակային պահանջներին՝ տեքստի ըմբռնում, տեքստի ուսումնասիրում և տեքստի ստեղծում: Օրինակ՝ գրողի կենսագրությունը ուսումնասիրելիս ոչ թե սոսկ փաստերի և թվերի համադրություն է լինելու, որ պետք է երեխաները կարդան և վերարտադրեն, այլ դա կնպաստի ընդհանուր իրենց ճանաչողական ունակությունները զարգացնելուն, եղած ինֆորմացիան համադրելուն, դրան նորն ավելացնելուն, անընդհատ պրպտելուն, գտնելուն, և այդ ինֆորմացիան հետաքրքիր ձևով քննադատաբար ներկայացնելուն, որովհետև գրողի կենսագրությունը հնարավորություն է տալիս երեխային նաև բացահայտելու իր ներաշխարհը, հասկանալու իր և գրողի կապը, գրողի կյանքի նշանակալի իրադարձությունները, համեմաատել, վերլուծել, դրանց և նրանց ստեղծագործության կապը գտնել և միայն այս ձևով է հնարավոր հասնել այն պահանջներին, որ դրված է ներկա կրթության վրա և այդ չափորոշիչների հիմքում է» — նշում է մանկավարժ, կրթության փորձագետ Արսեն Վարդանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button