Սովորում ենք սովորել

Կրթությունը մեր անվտանգության առաջին երաշխավորն է․ Սովորում ենք սովորել

«Նախորդ հաղորդման ընթացքում մենք խոսեցինք նոր դասագրքերի ստեղծման և դրանց գնահատման վերաբերյալ։ Այսօր կշարունակենք թեման և կներկայացնենք թե ի՞նչ է կատարվում այս ընթացքում։ Շուտով կմեկնարկի նոր ուսումնական տարին, և այս ընթացքում ակտիվ աշխատանքներ են կատարվում հրատարակչությունների, դասագրքաստեղծ խմբերի կողմից, բոլորը ներկայացնում են իրենց հեղինակած դասագրքերը, ուսուցիչների հետ քննարկումներ են կազմակերպվում, ներկայացվում են առարկայական թեմատիկ պլանները, դասագրքով աշխատելու մեթոդաբանությունը, ինչպես նաև քննարկում են ուսուցիչների ձեռնարկը, դրանցում ներառված նյութերը, որոնք պետք է հեշտացնեն ուսուցչի աշխատանքը։ Սա միանշանակ դրական և ողջունելի քայլ է, որովհետև այս ամենի շահառուն, իհարկե աշակերտներն են, բայց իրականացնողը ուսուցիչներն են, և եթե մեր ուսուցիչները քաջատեղյակ լինեն, ծանոթ լինեն, իրենք ևս դառնան այդ դասագրքի հայեցակարգի կրողները, հետևաբար մենք իսկապես կունենանք այն արդյունքը, որի մասին բոլորս երազում ենք։ Իսկ եթե դա ուսուցչին խորթ մնա, ինքն այդպես էլ չհասկանա ինչպես պետք է աշխատի, բնականաբար կաշխատի այն բոլոր սկզբունքերով, ինչ որ արել է դրանից առաջ և ավելորդ է որևէ բարեփոխման մասին խոսել»։

«Սովորում ենք սովորել» բաց հարթակում կրթության փորձագետ, մանկավարժ Արսեն Վարդանյանն է։

Ցուցադրել ավելի
Back to top button