Լուրեր

C# ծրագրավորման լեզվի անվճար bootcamp երիտասարդների համար

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ հայտարարում է C# ծրագրավորման լեզվի 6-ամսյա անվճար ճամբար /bootcamp/ երևանամերձ մարզերի երիտասարդների համար։ 

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մայիսի 3-ը լրացնել հետևյալ հայտաձևը։

Մասնակցել կարող են Երևանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր ունեն լավ տրամաբանություն։

Հանդիպումները տեղի կունենան շաբաթական 3-4 անգամ։ Ճամբարի մեկնարկից 3 շաբաթ անց մասնակիցները կհանձնեն միջանկյալ թեստ և միայն բարձր արդյունքների դեպքում կշարունակեն մասնակցությունը:

Մայիսի 3-ին՝ ժամը 17:30-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կկայանա տեղեկատվական հանդիպում, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ ճամբարի բոլոր մանրամասներին։

Ցուցադրել ավելի
Back to top button