Նորարարներ

8 մլն օգտատեր, օրական 7000 և ավել գրանցում. ինչպե՞ս է հաջողել Renderforest ընկերությունը

Նարեկ Սաֆարյանի հեղինակած հայկական արտադրության վիդեոխմբագրման հայտնի հարթակը՝ Renderforest-ը, ստեղծվել է 2015 թվականին: ԵԹԿՊԻ հեռուստառեժիսուրա բաժինն ավարտելուց հետո Նարեկը չհասցրեց աշխատել իր մասնագիտությամբ, փոխարենը մասնագիտական գիտելիքներին ու հմտություններին ավելացրեց IT բաղադրիչն ու ստացավ հարթակ՝ որտեղ մարդիկ հաշված վայրկյանների ընթացքում, մի քանի click-ի օգնությամբ կկարողանային ստեղծել գովազդային վիդեոհոլովակներ:

«Գումար սկսեց բերել 1,5 -2 տարի հետո: Սկզբում ես ստիպված էի ամբողջ գումարը ներդնել ռենդերֆոռեսթի զարգացման մեջ: Իրականում պիտի ունենաս շատ մեծ համբերություն , որպեսզի կարողանաս պրոդուկտը հասցնել հաջողության: Միշտ սկզբում շատ հեշտ ա թվում, որ պրոդուկտը կթողարկվի ու կհասնի հաջողության, բայց դա ձգվում ա ու դառնում տարիներ »,- նշում է Նարեկը:

Տարին տարվա վրա գրանցած հաջողությունները ստիպեցին վերաբրենդավորել հարթակն ու հիմա Renderforest-ն առաջարկում է ստեղծել գովազդային հոլովակ, լոգո, կայքերշ, կարելի է ասել,  այն դարձել է ամեն բան` մեկում:

Կարևոր ձեռքբերումներից մեկն, ըստ Նարեկի, օգտատերերի թվի օրգանիկ աճն է.

« Առաջին տարում մեր լավագույն ցուցանիշը հասել էր 100 գրանցվող օգտատեր. Հիմա` մենք ունենք 8 մլն օգտատեր, իսկ օրական գրանցվում է 7 -10 հազար մարդ »:



Ցուցադրել ավելի
Back to top button