Նորարարներ

Ի՞նչ կարող է անել Ալեքսիս Օհանյանն առանց թույլտվության

Ինչպես գիտեք, հոկտեմբերի 6-9-ը,  Երևանում տեխնոլոգիական մեծ տոն էր՝ միաժամանակ անցացվում էին Digitec տեխնոլոգիական ամենամյա ցուցահանդեսն ու WCIT -ին: Digitec-ն այս տարի հոբելյանական էր՝ ներկայացավ 15-րդ անգամ,  WCIT-ին՝ 23-րդն էր աշխարհում, բայց մեզ համար մեծ նորություն էր, քանի որ  Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել էր IT աշխարհի գրեթե բոլոր խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին: Փորձենք ևս մեկ անգամ պատկերացնել, թե այդ երեք օրերին քանի նորարարի կարելի էր հանդիպել մեկ վայրում։

Մենք էլ այցելեցինք  նախ Digitec, հետո WCIT-ի։ Մասնակցեցինք քննարկումների ու հիմա կպատմենք , թե ինչ տեսանք ու ինչ գրանցեցինք մեր նոթատետրերում։

Թեև տաղավարներն անցյալ տարիների նման շատ չէին, բայց և   դիտելու և զարմանալու շատ բան կար: 
Օրինակ Earlyone-ի թիմն այս տարի էլ Digitec-ին   նոր լուծումներով էր ներկայացել` նոր ինֆոմանիտորներ, որոնք փոքր և միջին բիզնեսի համար դրամ-շահեկան տեսանկյունից լավագույն լուծումն են՝ գովազդային արշավ սկսելու համար: Ի դեպ, Earlyone-ի հիմնադիր Գևորգ Սաֆարյանը վստահեցրեց, որ նման մոնիտորներ կարող են  պատվիրել բոլոր մարդիկ՝ եթե ունեն ցանկություն: 

Մերգելյան ինստիտուտից տեղափոխվենք  ոչ այնքան հեռու՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ կուտակված են համաշխարհային ՏՏ միտքն ու գրեթե բոլոր նորարարական լուծումները։ 

Այստեղ աշխարհի տարբեր անկյուններից հավաքվել են ՏՏ հսկաները և փորձում են հասկանալ որտեղ ենք մենք և ուր ենք գնում՝ տեխնոլոգիական աշխարհում։ Ներկա էր նաև հայազգի գործարար, ներդրող Ռեդիթ կայքի հիմնադիր և ուղղակի լավ ծրագրավորող Ալեքսիս Օհանյանը։ 

«Շատ երիտազարդ ձեռնարկատերեր ինձ հարցեր էին տալիս միշտ, թե որն է իմ հաջողության գաղտնիքը ու ես մտածեցի՝ գիտեք ինչ ամենալավ ձևը այս բոլորին հարցերին պատասխանելու համար, գիրք գրելն է։ Այս գիրքը ստեղծվեց այն ժամանակ, երբ ես իմ բոլոր առցանց նախաձեռնություններն  իրականացրի առանց թույտվության, ուզում եմ որ սա հզորացնի բոլորին ու թև ու թիկունք տա և բոլորն առանց վարանելու անցնեն իրենց ճանապարհը»,-նշում է Ալեքսիս Օհանյանը:






Ցուցադրել ավելի
Back to top button