Նորարարներ

Ինչպե՞ս հայկական իրականությունը տեղափոխվեց վիրտուալ տիրույթում. Arloopa

X-Tech creative studio-ն մի ընկերութուն է,  որը հայկական իրականությունը տեղափոխեց վիրտուալ տիրույթ: Այժմ շատերին հայտնի ընկերության հիմնադիր Արման Աթոյանն իր ճանապարհը սկսել է Ֆլեշ կայքեր ստեղծելուց:

«Այն ժամանակ համակարգիչները քիչ էին՝ մարդիկ չունեին, կամ շատ քիչ կար։ Ես հիշում եմ, որ իմ մանկության ընկերներից մեկը ուներ տանը համակարգիչ և մենք գնում էինք համակարգիչ տեսնելու։ Ես միշտ համարել եմ, որ եթե դու չես սկսում դժվար սարքավորումներ սարքել, քեզ շատ գումար պետք չի։ Մանավանդ եթե խոսում ես ծրագրային ապահովման մասին։ Այս դեպքում մի հոգին էլ է բավական, որ մի բան ստեղծի»,- նշում է Արմանը:

2010-12թթ. ստեղծել ու փորձարկել էին վիրտուալ իրականության հետ առնչվող ծրագիր, բայց կարևորություն չէին տվել․ այլ ոլորտներում էին դեռ աշխատում։ Հետագայում հասկանալով, որ ուղղվածությունը զարգանալու մեծ հավակնություններ ունի, որոշեցին լրջորեն զբաղվել դրանով:


« Մենք երկու օր փորձում էինք անվանումը գտնել։ Երկար ցանկ կար դուրս գրած։ Առաջին բանը, որ կրիտերի ա էր՝ պիտի լինի յունիկանոն՝ եթե գուգլում հավաքես նման այլ բան չլինի։ Շատ տարբերակներ որոնելուց ու փորձարկելուց հետո մտածեցին համալրված իրականության հապավումը դնել սկզբում՝ ԷՅԱՐ և Լուպա՝ որպես խոշորացույց։ Ենթադրվում էր, որ Արլուպան միայն այս գործառույթն է  կատարելու` ամեն ինչ տեսնելու ենք խոշորացված։ Հետո փոխեցինք տառերի գրությունը և դաբլ Օ-ով ստացվեց հետաքրքիր գրառում »,- նշում է Արման Աթոյանը:




Ցուցադրել ավելի
Back to top button