Նորարարներ

Chainpoint19. Հայաստանում անցկացվեց տարածաշրջանի ամենամեծ բլոկչեյն ֆորումը

Հայաստանում հոկտեմբերի 14-15-ը կրկին տեխնոլոգիական տոն էր: Երևանում էին հավաքվել բոլոր առաջատար երկրների մասնագետները՝ երկու օր նրանք միասին ներկայացնում ու քննարկում էին բլոկչեյն տեխնոլուայի զարգացման հեռանկարներն ու ներկայիս իրավիճակը:

Բայց նախ հստակեցնենք, թե ինչ է բլոկչեյն տեխնոլոգիան:

Բլոկչեյնը  որոշակի կառուցվածք ունեցող և տեղեկատվություն պարունակող բլոկների շղթա է, որն անընդհատ հաջորդական շարժման մեջ է: Այս տեխնոլոգիայի մասին առաջին անգամ   խոսվել է 2008 թվականին, երբ ի հայտ եկավ շատերին հայտնի բիթքոին կրիպտոարժույթը։ 
Դրա «օգնությամբ» մուտք գործելով   տեխնոլոգիական աշխարհ, Բլոկչեյնն այժմ բացի կրիպտոարժույթի շուկայից  կիրառվում է նաև կյանքի այլ ոլորտներում: Հայաստանում նույնպես խոսվում է  բլոկչեյն տեխնոլոգիայով ընտրությունների անցկացման մասին։ 

Ու թեև դրան չենք հասել, բայց  Հայաստանը նույնպես հաջողել է այս տեխնոլոգիայի մշակման ու կիրառման հարցում։
Այսօր բլոկչեյն տեխնոլոգիան արդիական է  տեխնոլոգիական աշխարհում և ոչ միայն որպես վիրտուալ արժույթի մեխանիզմ է կիրառվում, այլ նաև տարածված է իրավական, առողջապահական, հաշվապահական և այլ ոլորտներում։ Ինչպես նշում է «Նուռ» բլոկչեյն ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը․ 

« Ամենապարզ օրինակը, որ բերում եմ՝  պատկերացրեք բոլորիս մոտ տետր կա ու այդ տետրի մեջ էջերը բլոկներն են և էջը երբ թերթում եք, էլ հնարավոր չի փոխել և բոլորիս մոտ նույն տեսակի տետրեր են  և բոլորս բոլորին տեսնում ենք: Բավականին մեծ է ծավալը կրիպտոարժույթների կիրառման գործոնների։ ԿԲ-ն ոչ արգելում է, ոչ թույլատրում է և այս քաղաքականությունն անհասկանալի է, ռիսկ կա այդտեղ իսկապես »,- նշում է Վիգեն Առուշանյանը:



Ցուցադրել ավելի
Back to top button