Սովորում ենք սովորել

Լինում են ուսուցիչներ, որոնք կոտրում են երեխայի ցանկություններն ու կաղապարում.Աննա Գևորգյան

Աննա Գևորգյանը մասնագիտությամբ աևելագետ է, աշխատում է ԵՊՀ-ի քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտոնում որպես՝ գիտաշխատող, նաև դասավանդում է ԵՊՀ-ում:

Աննան նաև դասավանդել է միջմշակութային հաղորդակցություն: Եվ այս փորձից ելնելով էլ՝ ուսումնական պրակտիկայում մի շարք բացթողումներ է նկատել: Ըստ արևելագետի, դրանք գալիս են դպրոցից:

Մի օրինակ բերեմ, մի քանի օր առաջ տղաս առաջադրանք էր լուծում, որի իմաստն այսպիսին էր՝ նրանից պահանվում էր որոշել՝ ո՞ր գործողությունները կարող է անել միայն աղջիկը, ո՞ր գործողությունները՝ միայն տղան և կան արդյո՞ք գործողություններ, որոնք կարող են երկուսն էլ անել: Առաջին հայացքից սա խտրականություն տարածող մի առաջադրանք է: Տանը մենք ցույց տվեցքին, թե ինչպիսի սխալ առաջադրանք է դա ոչ թե դասագրքին պիտակավորեցինք <<սխալ առաջադրանք ունեցող դասագիրք>>, այլ նշեցինք, որ դասագիրքը դիտավորյալ է ներառել առաջադրանքը, որպեսզի մտածես, որ սա սխալ մոտեցում է: Ես վստահ եմ, որ եթե ուսուցիչն էլ այսպես անի, որևէ աշակերտ չի կասկածի, որ այդ դասագիրքն այլ նպատակ է ունեցել>>,- նշում է Աննան:

Դպրոցներն ընդհանրացնելն ու ասել՝ բոլորը վատն են, Աննան համաձայն չէ, որովհետև տեսնում է՝ վատի կողքին կան լավ դպրոցներ, որտեղից երեխան վերադառնում է օգտակար գիտելիքներով, հմտություններով, որոնք օգնում են ծնող-երեխա փոխհրաբերություններին և ընդհանուր զգացվում է, որ դպրոցը հետաքրքրել է երեխային և երեխան սիրով է սովորել դասը:

Ցուցադրել ավելի
Back to top button