Նորարարներ

Իմ առաջին վեբկայքն ինձ համար տան նման է. Ալեքսիս Օհանյան

Գուցե շատերին  զարմացնի, բայց հայտնի գործարարն ընդունվեց հումանիտար ֆակուլտետ, ինչը, սակայն, չի խանգարել  նրան հաստատվել IT-ում։ Ալեքսիս Օհանյանը ծնվել է Բիթլիսից ու Խարբերդից գաղթած հայերի ընտանիքում։ 5-6 տարեկան հասակում  Ալեքսիսն ունեցավ իր առաջին համնակարգիչը ու շատ արագ հասկացավ, որ համակարգչով ոչ միայն կարելի է տեսախաղեր խաղալ, այլ նաև ինքնուրույն ստեղծել դրանք  և վայելել սեփական արտադրության անիմացիաները։ Սա նորարարի առաջին ծանոթությունն էր IT աշխարհի հետ։
«Ես սկսեցի վեբ դիզայն ուսումնասիրել, ուզում էի ստեղծել իմ կայքն ու այնտեղ  պատմել, թե ինչքան եմ սիրում Quick 2-ը։ Ու սարքեցի իմ առաջին էջը, որտեղ հաշվիչ կար՝ ներքևի հատվածում և երբ այնտեղ  թվեր էին ավելանում, ինձ թվում էր, որ ես շատ մեծ հայտնագործություն եմ արել։ Հետո իմացա, որ դա դիտումների քանակն էր, որն օր-օրի ավելանում էր »

Այդ ժամանակ հասկացավ նաև, որ  ուղղակի՝ տանը նստելով համացանցում կարող ես ամեն բան անել ՝ տեսնել, խաղալ ու կարևորը՝ սովորել։ Ու սկսեց սովորել այն ինչ իրեն հետաքրքիր էր՝ ծրագրավորում։  Թվում է… երկար տարիներ ինտերնետ տիրույթն ուսումնասիրելուց ու առաջին փորձերն անելուց հետո, պետք է ընտրեր տեխնոլոգիաների հետ կապ ունեցող որևէ մասնագիտություն։Բայց ընտրեց իրավագիտությունը։

«Իմ առաջին վեբկայքն ինձ համար տան նման է։ 90-ականներին մի քանի ֆան էջեր կային, որտեղ մարդիկ հավաքվում և խոսում էին իրենց սիրելի զբաղմունքների մասին՝ մեկը հրթիռներ էր սիրում, գրում էր դրա մասին՝ վատ անիմացիա էր կցում դրան։ Ահավոր էր, բայց դա հիանալի էր ինձ համար։ Ես շատ էի ծրագրավորման մեջ թաթախված արդեն, երբ հայտնվեցի քոլեջում։ Քոլեջի հանրակացարանում իմ հարևանը Սթիվն էր, որն ինձնից լավ ծրագրավորող էր »։
Եվ ծրագրավորող Սթիվն էլ դեր խաղաց Ալեքսիսի կյանքում։ Նույն օրը մեր հերոսը՝ իր սիրելի վաֆլ ռեստորանում նստած՝ հասկացավ՝ իրավաբան լինելն այդքան հետաքրքիր և ուրախ չէ։ Դա իրենից խլելու էր ժամանակ, շա՜տ ժամանակ և արդյունքում նա չէր անելու այն, ինչն  իսկապես սիրում է։

Ցուցադրել ավելի
Back to top button