Նորարարներ

Չաթբոթեր, iOT, բլոկչեյն տեխնոլոգիայով բանկային համակարգ. ի՞նչ է մեզ սպասվում 3 տարի հետո

Տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհը մեր պատկերացրածից շատ ավելի արագ է զարգանում և  ինչն այսօր համարվում է նորարարական, վաղը կարող է դառնալ սովորական մի բան մեր կյանքում։ Եվ այս արագընթաց զարգացումները  ոլորտի մասնագետներին ու պատասխանատուներին ստիպում են ավելի ճկուն լինել ։Մեզ էլ մնում է հետևել այդ ընթացքին ու փորձել պատկերացնել, թե ինչ է սպասվում մեզ ապագայում։ Ի դեպ՝ ոչ այնքան հեռու ապագայում։ 

 Gartner ընկերության աշխատակիցները հետազոտություն են անցկացրել ու պարզել, թե ինչ է մեզ սպասվում առաջիկա 10–ը տարիների ընթացքում։ 

Ըստ հետազոտության յուրաքանչյուր տարի ավելանալու է ձայնային ինտերֆեյսի կիրառումը, այն  դառնալու է գերակշիռ, iOT-ն ու չաթբոթերը դառնալու են մեր անբաժան ընկերները, իսկ կեղծ նորությունների տարածումն ու մեծ ընկերությունների քաղաքականության   փոփոխութունները անխուսափելիորեն ազդելու են մեր կյանքի վրա։ Շատերը կասեն , որ այս ամենն արդեն կա մեր կյանքում, այո՛ կա, բայց մասնագետները հավաստիացնում են՝ ապագայում դրանց ծավալներն ու չափերը անասելի մեծ են լինելու։ 

Մինչև 2021 թվականը օնլայն հարթակում գործող բոլոր խոշոր ընիկերություններն իրենց հարթակներում կներդնեն վիզուալ կամ ձայնային որոնման համակարգ։ Այս տեխնոլոգիաների շնորհիվ նրանք կսկսեն ավելի լավ հասկանալ, թե ի՞նչ է ուզում հաճախորդը, ի՞նչ հետաքրքրություններ ունի և ինչպե՞ս գոհացնել նրան։ Մասնագետների հաշվարկով տեխնոլոգիաների շնորհիվ մոտ 30 տոկոսով կաճի ընկերությունների շահույթը։ Ըստ հաշվարկների, մինչև 2021 թվականը ներդրված ձայնային օգնականները մոտ 3,5 մլրդի օգուտ կբերեն ընկերությւոններին։ Խոստումնալից է հնչում։ Դե ինչ՝ 2 տարի ունենք դեռ։ Սպասենք։ 

Նորարարական լուծումներն ու փոփոխություններն արդեն հասել են բանկային համակարգ, բայց հաջորդ տարի բանկային ոլորտն իր կապիտալը մոտ 1 մլրդ դոլարով կավելացնի։ Գուշակեք ինչի շնորհիվ՝ այո՛, կրիպտոարժույթի։ Այստեղ էլ օգնության են գալու բլոկչեյն տեխնոլոգիաները։ Միայն անցյալ տարվա տվյալներով կրիպտոարժույթի համաշխարհային շուկան հասել է մոտ 155 միլիարդ դոլարի։ Հենց որ բանկերը սկսեն կիրառել նոր տեխնոլոգիան, շուկան անասելի մեծ առաջընթաց կգրանցի։ Վերլուծաբաններն արդեն հորոդորում են այս պահից սկսած մտածել ֆինանսական ոլորտի տեխնոբարելավման մասին։ 


Ցուցադրել ավելի
Back to top button