Վիրջինիա Մարի Ջիմի Ռոմետտին, որն ավելի հայտնի է Ջինա Ռոմեետի անունով, ծնվել է 1957 թվականին, Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Նրանց ընտանիքը մեծ էր՝ Ջինան ուներ երկու քույր և եղբայր։ Ու երբ ծնողներն հեռացան իրարից, երեխաների խնամելու ամբողջ բեռն ընկավ Ջինայի մոր ուսերին։
Երեխաներին ապահովելու համար մայրն, այնուամենայնիվ, փորձում է մասնագիտություն ստանալ։ Ընդունվում է գիշերային դպրոց և ավարտելուց հետո ստանձնում հիվանդանոցներից մեկի ադմինիստրատիվ բաժնի ղեկավարի գործը։
Հիմա էլ, հարցազրույցների ժամանակ, Ջինան շատ հաճախ է հիշում իր կյանքի այս դրվագն ու ասում, որ դա կարծես պատճառ եղավ դառնալու այն, ինչ կա այսօր։