Նորարարներ

Ո՞վ է նորարարը. պատասխանում է Rick Gauthier-ը

Rick Gauthier-ը ՏՏ ոլորտում ունի 27 տարվա փորձ, որից 18-ն անցկացրել է Microsoft-ում, հիմա նա ղեկավարում է օնլայն առևտրի ամենամեծ հարթակի՝ Amazon-ի IT բաժինը ու գիտի՝ ինչ ասել է, թե նորարար:

Նորարար լինելու համար Ռիքը առանձնացրել է մի քանի կարևոր առանձնահատկություն: Ըստ տեխնոմարդու նորարար կարող է լինել այն մարդը, ով բաց է նոր ու հետաքրքիր գաղափարների համար, ով կարող է իրեն ազատ ժամանակ «նվիրել»՝ դուրս գալ օֆիսային տարածքից ու 15 րոպե կամ 1 ժամ առանց սմարթֆոն ու համակարգիչ զբոսնել ու մտածել անելիքների մասին:

Բայց կա 3 կարևոր բաղադրիչ, որոնց միասնություն է հենց նորարարությունը․․․ նախ ինքդ քեզ պետք է բացահայտես, վերաիմաստավորես գիտելիքդ, ապա մտածես բրենդի մասին՝ ինչպես կառուցել այն և․․․ 3-րդն ու ամենակարորը՝ հետևողականորեն պետք է գնալ գաղափարների հետևից՝  մինչև իրագործելը։

Ցուցադրել ավելի
Back to top button