Նորարարներ

Համակարգչային աշխարհի հեղափոխականը՝ Միքայել Դելլ

Ամերիկացի բիզնես մագնատ, Dell ընկերության գործադիր տնօրեն, տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների լուծումների աշխարհի առաջատար մատակարարներից մեկը՝ Մայքլ Դելլը ծնվել է 1965 թվականին Ամն-ի Տեխաս Նահանգի Հյուսթոն քաղաքում, հրեաների ընտանիքում:Ծնողները մեծ ցանկություն ունեին, որ իրենց տղան բժիշկ դառնա, բայց …
Ինչպես և տեխնոմաններից շատերի կյանքում, Դելլի դեպքում էլ թվերն ավելի մեծ մեծ դեր ունեցան և ուղղորդեցին ոչ թե բժշկական համալսարան, այլ բիզնես աշխարհ:

Իր առաջին համակարգիչը Մայքլն ունեցավ 16 տարեկանում: Սա մեծ իրադարձություն էր  նրա կյանքում: Նա միանգամից համակարգիչը մասերի է բաժանում՝ հասկանալու, թե ինչ է թաքնված այնտեղ:

«Ես բացեցի իմ առաջին համակարգիչն ու հասկացա, որ նրանք 500 դոլարանոց սարքը մեզ վաճառում են 3000 դոլարով:  Եվ դա, հանցագործության նման մի բան թվաց ինձ: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր դարձել: Հետո   սկսեցի ուսումնասիրել մաս առ մաս՝ հասկանալու համար, թե որտեղից կարելի է ձեռք բերել դրանք և համակարգչիս մասերը փոխարինեցի ավելի լավերով:Այս ամենն ինձ տարավ այնտեղ, որտեղ պետք է ստեղծեի իմ սեփական, համակարգիչներ արտադրող  ընկերությունը »,- նշում է նորարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button