Բրայանը Հայաստան է եկել մոտ 6 ամիս առաջ, իսկ թե ինչն է նրան բերել մեր երկիր կներկայացնենք նախապատմությունից հետո։
Բրայանը ծնվել է 1982 թվականին, Ամերիկայի միացյալ նահանգներում: Դպրոցն ավարտելուց հետո, որոշել է մեր ժամանակներում պահանջված որևէ մասնագիտություն ընտրել: Եվ շատերի պես ընտրել է տնտեսագիտությունը։ Բայց մեր նորարարները սովորաբար այթի ոլորտից են լինում ուրեմն ինչո՞ւ ենք ներկայացնում Բրայանին, որը կարծես հեռու է այդ ոլորտից։ Դե, որովհետև տեխնոլոգիական կրթություն չունենալը նրա համար խոչընդոտ չի եղել։ Այստեղ հաստատվելու համար մեր ամերիկացի գործընկերն իր ճանապարհն է անցել։
Իր ընկերությունը՝ Minelife.org-ի գաղափարը Բրայանն ունեցել է դեռևս 2011 թվականին։ Այն ժամանակ նա աշխատում էր մի ավստրիալացի ներդրողի հետ և պարզեց, որ ներդրողները փնտրում են հանքարդյունաբերության և մետալուրգիական ոլորտում մասնագիտացած ստարտափներ կամ տեխնոլոգիական ընկերություններ՝ ներդրումներ կատարելու համար և չեն գտնում։
«Սա մի հնարավորություն էր, որն ինձ բաժին հասավ ։ 2014 թվականից ես սկսեցի առաջ տանել իմ նախագիծը։ Դա նախնական շրջանն էր և ես միայն գաղափարն էի թեստավորում։ Իսկ 2015-ին արդեն որոշ ընկերությունների համար գրանցման հնարավորություն ստեղծեցի։ 1 տարի շարունակ մենք հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին հավաքագրում էինք մեկ հարթակում, խնդրում էինք գրանցվել։ Որոշ ժամանակ անց, երբ նրանց թիվն ավելացավ՝ սկսեցին պահանջներ ներկայացնել։ Ես էլ աշխատանքի հայտարարություն տեղադրեցի և 10 րոպեի ընթացքում ինձ արձագանքեց Հովհաննես Բաթիկյանը։Սկզբում նա եկավ թիմ։ Հետո կամաց-կամաց իր ընկերներին բերեց ու թիմ ձևավորվեց», — նշում է Բրայանը։