Ռադիոլաբ

Ապագայի տեխնոլոգիան՝ արհեստական բանականությունը և Հայաստանը

Ըստ տեղեկատվական աղբյուրների արհեստական բանականությունն առաջին անգամ կիրառվել է դեռևս 1956 թվականին։ Գիտական բացատրություններն այս հարցի շուրջ շատ են ու տարբեր, բայց ավելի հասկանալի կամ մեզ համար պարզ ձևակերպմամբ, արհեստական բանականությունը մի համակարգ է կամ մեքենաների խումբ, որը կարողանում է վերարտադրել մարդու գաղափարներն ու մտքերը, տեղեկատվություն հավաքագրել , վերլուծել և օգտագործել դրանք։ Արհեստական բանականությունն ունի բազմաթիվ դրսևորումներ՝ չաթ բոտեր, համակարգիչներ, խելացի ժամացույցներ, ինքնավար մեքենաներ, դրոններ և այլն։

Իսկ ինչպիսի հեռանկարներ են տեսնում մասնագետները՝ Հայաստանում արհեստական բանականության զարգացման  ու կիրառման հետ կապված։ Super Annotate ընկերության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանն ասում է, որ թեև ոլորտը նոր է, բայց Հայաստանը շուկայում լավ դիրքեր գրավելու հնարավորություններն ունի։

Smart Gate վենչուրային ընկերության համահիմնադիր Աշոտ Արզումանյանն էլ  խոսեց բացասական կողմերի մասին։

«Եթե վերցնենք արհեստական բանականությունը կոնկրետ համակարգչային գիտության  մաս է կազմում և այս մասով գիտությունը Հայաստանում գրեթե վերջին 30 տարվա ընթացքում վերացել է, այսինքն՝ գիտական մասով մենք այսօր շատ տխուր վիճակում ենք գտնվում, ունենք շատ ուժեղ ինդուստրիա ձևավորված, որը ձևավորվեց խորհրդային միության անկումից հետո գիտական ժառանգության վրա, ի՞նչ է լինելու վաղը, երբ գիտությունը այսօր այս վիճակում է, կախված է նրանից, թե ինչ կանենք այսօր բոլորս միասին »,- նշում է մասնագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button