Նորարարներ

Անաղմուկ զրույց՝ Krisp-ի միջոցով

Արտավազդ Մինասյանը ծնվել է 1987 թվականին։ Սկզբում սովորել է սովորական հանրակրթական դպրոցում, բայց հետո՝ բնագիտական առարկաների նկատմամբ հակումը նրան տարել են այլ  ուղղությամբ: Սկզբում  հաճախել է հանրակրթական դպրոց, հետո՝ Քվանտ վարժարան:

Բնագիտական հակումները մեր հերոսին հուշում էին ինչ անել, ու՞ր գնալ և որտեղ փնտրել գիտելիքի նոր աղբյուր։ Արտավազդը պարբերաբար մասնակցում էր տարբեր օլիմպիադաների ու վերադառնում հաղթանակներով:

Մասնագիտության ընտրությունը առանձնապես բարդ   չեղավ նրա համար, երկմտելու պատճառ չկար։ Նախասիրություններն ուղիղ գծով Արտավազդին բերել էին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժին:
«Ես ուզում էի ֆիզիկոս դառնալ, քանի որ շատ էի սիրում ֆիզիկան ու հատկապես աստղաֆիզիկան ու գնացել էի ֆիզիկամաթեմատիկական թեքումով հոսք  Քվանտ վարժարանում: Հետո ընդունվեցի Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ ու նպատակս գիտնական դառնալն էր»: 

Գիտության նկատմամբ սերն ու հետաքրքվածությունը շատ մեծ էր և մեր նորարարը, մասամբ, իրագործեց իր ցանկությունը՝ տպագրեց 4 գիտական հոդված։ Ինչպես ինքն է նշում՝ դրանք հետագայում օգնեցին իրագործել այն ստարտափ գաղափարը, որով  հիմա զբաղվում է հիմնավորապես։ 

Գիտությամբ հետաքրքրվելն ու զբաղվելը Արտավազդին չխանգարեցին, որ զբաղվի  նորագույն տեխնոլոգիաներով։ Այստեղ արդեն նա մասնագիտական դաշտում էր և փոքր ու հստակ քայլերով առաջ քայլեց։ Հիմնեց իր ընկերությունը :

Ցուցադրել ավելի
Back to top button