Զարթուցիչ

Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց 12․ Զարթուցիչ

Միացեք մեզ, գնում ենք Ծաղկաձոր, բայց ոչ թե դահուկ քշելու, այլ հյուրընկալվելու աշխարհահռչակ հայ գիտնականներ Ռուբեն, Լևոն և Հովսեփ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում։ Այն, ինչ կբացահայտենք այստեղ էքսկուրսավար Սիրանուշ Հակոբյանի օգնությամբ, վստահ եմ, կզարմացնի շատերիդ։ Դե, օրինակ, գիտեի՞ք, որ նշանավոր եղբայրներից ավագը՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Օրբելին, ստորջրյա հնագիտության հիմնադիրն է նախկին ԽՍՀՄ տարածքում, որ հենց նա է հայելու և խոշորացույցի օգնությամբ վերծանել Լեոնարդո դա Վինչիի գաղտնագրերից մեկը ստորջրյա հետազոտությունների մասին, որ․․․Դե, չէ, ավելին չենք ասի, պարզապես միացեք մեր էքսկուրսիային․․․

Ցուցադրել ավելի
Back to top button