Ռադիոլաբ

Գիտությանն անհրաժեշտ փրկօղակը․ Ռադիոլաբ

Թեև Հայաստանում միշտ էլ գիտությունը զարգացնելու խնդիրն առաջնային է համարվել, բայց պատերազմից հետո՝ դարձել է իրոք հրատապ։ Հայաստանում՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները վերջին ամիսներին առավել հաճախ են բարձրաձայնում և բարձրացնում ոլորտի հետ առնչվող բազմաթիվ թերություններ ու հարցեր։


Ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհներով շարժվել առաջ։

Առաջին՝ Հիմնարար ու կիրառական հետազոտությունների ծրագրերի իրագործում՝ երկրի համար կարևոր գիտական ճյուղերում:
Երկորդր՝ Մարդկային անհրաժեշտ կապիտալի զարգացում՝ գիտական ներգաղթ, վերապատրաստում և կրթում:
Երրորդ՝ Ենթակառուցվածքների զարգացում և նորերի ստեղծում՝ ծրագրերն իրականացնելու համար:

Ինչու է գիտության զարգացումը մեր՝ անվտանգության հիմքը համարվում, որն է պետության դերն այդ գործում։

Հարցերին պատասխանում են ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Կասարջյանը, EarlyOne և Limetech, հիմնադիր Գեւորգ Սաֆարյանը, Krisp համահիմնադիր և նախագահ Արտավազդ Մինասյանը և Robomart-ի համահիմնադիր և տեխնոլոգիական տնօրեն՝ Տիգրան Շահվերդյանը:

3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում, 2020 թվականի օգոստոսի տվյալներով, պետական տարբեր ծրագրերում աշխատում է 3959 գիտնական։ Նրանց զգալի մասը 70-74 տարեկան են: Robomart համահիմնադիր և տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանը նշում է՝ երիտասարդների ներգրավվածությունը խնդիր է ոլորտի համար:

<<Գիտնականների մեծ մասի միջին տարիքը բավականին բարձր է և հիմնականում արդյունք տվող գիտնականները այդ բաձր տարիքային խմբում են, պետք է օբյեկտիվ հասկանանք, որ մարդիկ լինելով գիտնականներ, ձևավորվել են Խորհրդային միության համակարգում և սպասել, որ այսօր իրանք կսկսեն նոր կապիտալիստական աշխարհում կապի վրա աշխատել օբյեկտիվ չէ այդպիսի սպասումներ ունենալ>>:

Ըստ բանախոսի, պիտի քայլեր մշակվեն գիտությունը երիտասարդացնելու ուղղությամբ՝ ոլորտը երիտասարդների համար գրավիչ դարձնել, որ հենց իրենք ցանկություն հայտնեն մտնելու այս դաշտ:

Տնտեսություն և գիտություն անհաջող կապի մեջ էլ, բանախոսը մի քանի պատճառ է առանձնացնում և ենթադրում, որ երկրում տիրող իրավիճակով պայմանավորված, այդ կապը շուտ չի վերականգնվելու։

<<Պետք է հասկանալ, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանում հիմնականում այթի է, իսկ դրան համապատասխանող համակարգչային գիությունները՝ Հայաստանում գրեթե գոյություն չունեն: Հիմնականում մեր մոտ գիտության արդյունքները տեսնում ենք ֆիզիկայում, քիմիայում, կենսաբանությունում, իսկ դրան համապատասխան տեխնոլոգիական բարձր արդյունաբերական կողմն էլ է թույլ, քիչ է>>:

Հաջորդ պատճառը՝ թերի ֆինանսավորումն է:

<<Թերֆինանսավորման պատճառով Հայաստանում մնացել են այն հետազոտությունները որոնք ամենահեռուն են կոմերցալիզացիայից, դրանք հիմնարար հետազոտություններ են հիմնականում, որոնք պահանջում են ավելի քիչ ֆինանսական ռեսուրսսներ, եթե ուզում ենք այդ կապն ամրապնդվի, պիտի շատացնենք կիրառական հետազոտությունների և փորձարարական մշակումների մասը>>։

ԱՏՁՄ տնօրեն Րաֆիի Կասրաջյանն էլ ասում է, որ ֆինանսավորումը , բնականաբար, կարևոր է, բայց միայն դրանով սահմանափակվել չի լինի:

<<Նաև խնդիրներ իջեցնել։ Կարող է մի մասը մասնավոր սեկտորից գա, բայց այդ պետպատվեր հատկապես ռազմավարական ուղղությունները, որ կան ՝ անվտանգություն, առողջապահություն, պետությունը ներգրավված լինի այդ գործընթացի մեջ, ոչ թե ուղղակի ֆինանսավորող լինի>>։

Թեև այսօր ավելի տեսանելի է բանակ-գիտություն կապը, բայց Գևորգ Սաֆարյանը նշում է՝ զարգացնել պետք է բոլոր ուղղությունների համար՝ առաջնահերթ բանակ:


<<Եվ գիտությունը, երեևի, ասում է նաև, որ նոր տեխնոլոգիաները կարող են աջակցել ռազմաարդյունեբերության զարգացմանը։ Միանշանակ այս կապը պետք է ամրապնդել, բայց դրա համար պետք է հասկանալ, որ հիմա գիտությունն անկում է ապրում, անհրաժեշտ է փրկության օղակ գցել, որպեսզի նախ պահպանենք և նաև միջոցներ հատկացնենք զարգացման համար: Առանց դրա չի կարող լինել>>:

Ֆինանսավորման 4% շեմն էլ քիչ չէ համարում՝ առաջին քայլն է պետք է մի տեղից սկսել ու զարգացնել։


Կարևոր է, որ պետությունը նաև ձռնամուխ լինի տեխնոլոգիաների տրանսֆերին, նշում են բանախոսները: Այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում նաև մասնավոր հատվածը՝ ներկայացվել են որոշ նախագծեր՝ գիտությունը ճահճացումից փրկելու համար, պետական օղակները՝ հավանություն են տվել։

Գևորգ Սաֆարյանն ասում է՝ առաջին քայլն է, չպետք է կանգնել։

Ցուցադրել ավելի
Back to top button