Մեկնարկ

Քայլ առ քայլ․ Մեկնարկ

Արևելագետ Միքայել Հովհաննիսյանի հետ շարունակում ենք անդրադարձը կրթական գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկին՝ նախագծային ուսուցմանը, հետևյալ հարցադրումով․ինչպե՞ս կազմակերպել անցումը նախագծային կրթության։

<<Կրթության ոլորտի բարեփոխումը աշխարհի ամենադժվար բարեփոխումն է․ ամենապատասխանատու, ամենաբազմաբաղադրիչ, նաև կյանքի այլ ոլորտների վրա ամենալայն ազդեցություն ունեցող ռեֆորմների փաթեթը կրթության ոլորտի փաթեթն է։ Բնականաբար, պետք է շատ մանրամասն ուսումնասիրել և գնահատել իրավիճակը հասկանալու համար, թե ինչպես է պետք կազմակերպել այդ անցումը նվազագույն կորուստներ և առավելագույն ձեռքբերումներ ունենալու համար։ Գործընթացի սահունությունն ապահովելու տեսանկյունից կարող ենք ենթադրել, որ այդ անցումը կտրուկ չի լինելու, այլ՝ աստիճանաբար։
Հայաստանի պարագայում, միանշանակ, աստիճանաբար պետք է տեղի ունենա անցումը մի շարք պատճառներով։
Առաջին պատճառն այն է, որ մենք չունենք բավարար քանակությամբ վերապատրաստված մասնագետներ, ովքեր կարող են տեղերում կյանքի կոչել կրթության կազմակերպման այդ նոր մոտեցումը։ Առհասարակ կրթության ոլորտում կարևորագույն հարցերից մեկը մարդկային ռեսուրսի հարցն է, և սա էլ ունի բազմաթիվ պատճառներ։ Նախևառաջ, մենք գիտենք, որ ուսուցիչների աշխատավարձը և ծանրաբեռնվածությունը համեմատելի չեն իրար հետ։ Առանց այս խնդիրը հասցեագրելու, կրթության ոլորտում մենք որևէ լուրջ, էական բարեփոխման մասին խոսել չենք կարող։ Սա նույնիսկ ոչ թե թիվ մեկ, այլ զրոյական կետն է, որից պետք է սկսել քննարկել առհասարակ կրթության ոլորտում որևէ փոփոխություն։ Երկրորդը, իհարկե, մեթոդաբանական վերապատրաստումն է>>։

Ցուցադրել ավելի
Back to top button