Զարթուցիչ

Կենդանիների պաշտպանության միջազգային օրն է

Ամեն տարի, հոկտեմբերի առաջին երկուշաբթին նվիրվում է բժիշկներին՝ շատ երկրներում նշվում է Բժիշկների միջազգային օրը։ Բիշկներն իրենց մասնագիտական տոնը նշում են տարբեր կրթական միջոցառումներով։ Անցկացվում են դասախոսություններ ու սեմինարներ։ Հոկտեմբերի առաջին երկուշաբթին նաև Ճարտարապետության միջազգային օրն է։ Աշխարհի ճարտարապետները նույնպես՝ օրվա կապակցությամբ, համաժողովներ են անցկացնում, և կազմակերպում ցուցահանդեսներ ։ Իսկ Կենդանիների պաշտպանությանը օր նվիրելու որոշումն ընդունվել է 1931թ-ին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ Միջազգային համագումարի ժամանակ՝ բնության պաշտպանները որոշեցին օրը նշել բազմազան միջոցառումներով և ընդգծել կենդանիների նկատմամբ պատասխանատվության և խնամքի կարևորությանը։ Ի դեպ հոկտեմբերի 4-ը պատահական չընտրվեց։ 1226թ. այդ օրը մահացել է կաթոլիկ եկեղեցու Սուրբ՝ Ֆրանցիսկոս Ասիզեցին՝ գազանների և թռչունների հովանավորն ու պաշտպանը: Նա սրտացավորեն է վերաբերվել կենդանիներին և մարդիկ նրան դասել են սրբերի շարքը։

Ցուցադրել ավելի
Back to top button