Զարթուցիչ

Ծնունդդ շնորհավոր, մաեստրո. Զարթուցիչ

Այսօր՝ հունվարի 12-ին իր ծննդյան օրն է նշում ՀՀ ժողովրդական արտիստ, ժողովրդական և աշուղական երգերի վարպետ, Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար, բոլորիս սիրելի, Ռուբեն Մաթևոսյանը։ Սիրելի մաեստրո, շնորհավորում ենք Ձեր ծննդյան օրը և քաջ առողջություն ենք մաղթում։

Վերջերս ‹‹Զարթուցիչ››-ի հյուրասրահում մենք հանդիպում ունեցանք Ռուբեն Մաթևոսյանի հետ։ Նա մեզ պատմեց, թե ի՞նչպես առաջին անգամ բեմ բարձրացավ ու ի՞նչ զգաց այդ պահին, պատմեց նաև իր կյանքի ամենամեծ ձեռքբերումների մասին։ Եթե բաց եք թողել սիրելի երգչի հետ մեր զրույցը, այսօր ևս կարող եք լսել այն։ Առանձնացրել ենք ամենահետաքրքիր հատվածները։

Հաղորդման երկրորդ հատվածում Լաուրան կներկայացնի ‹‹Առողջության այբուբեն›› էջը։ Այս անգամ նա անդրադարձել է ատամների առողջության պահպանմանն ու խնամքին և զրուցել է ատամնաբույժ Հովհաննես Հովհաննիսյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button