Զարթուցիչ

Ի՞նչ կփոխեիք Երևանում, եթե քաղաքապետ լինեիք․ Զարթուցիչ

Կանադացի գիտնականների նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 20 րոպե զբոսանքը՝ մաքուր օդում, բարելավում է ուղեղի աշխատանքն ու օգնում ավելի հեշտ ընկալել այն տեղեկությունները, որոնք ստանում է այդ պահին։ Այնպես, որ եթե ուզում ենք դպրոցում ավելի ակտիվ լինել ու արագ հասկանալ նոր դասը, պետք է քայլենք։ Քայլելով էլ մոտենանք դպրոց շտապող մեր ծանոթ ու անծանոթ ընկերներին և ուղղենք այսօրվա հարցը։ Ի՞նչ կփոխեիք Երևանում, եթե լինեիք քաղաքապետ։

Կարծում ենք, որ քաղաքը կարելի է մաքուր, բարեկարգ ու գեղեցիկ պահել առանց քաղաքապետ լինելու։ Խոսքը փոքրիկ քայլերի մասին է, օրինակ՝ չկոտրել կանգառների նստարանները, չտրորել գազոնները, աղբը թափել նախատեսված վայրերում, ոչ թե որտեղ պատահի, գրառումներ չանել պատերի, հուշարձանների վրա։ Իրականում շատ բան կարելի է ուղղակի չանել․․․ Համամի՞տ եք։

Այսօր մեր գործընկեր Լաուրան նույնպես էջ է պատրաստել շրջակա միջավայրը մաքուր պահելու և չվնասելու մասին։ Բոլորս ենք օրվա ընթացքում և տարբեր նպատականերով տնից դուրս գալիս և ինչ-որ տեղ շտապում՝ դպրոց, աշխատանքի , խմբակ ընկերների հետ հանդիպման։ Ցուրտ օերերին մեր հանդիպումները հիմնականում կարճ են լինում և շտապում ենք մեր տաքուկ բնակարանները, իսկ ահա ամռանը՝ երկար զբոսնում ենք քաղաքում կամ ժամանակը բնության գրկում ենք անցկացնում և իհարկե օգտվում նրա բարիքներից։

Բայց, երբեմն անտառ, պուրակ գնալիս հաճախ ենք նկատում, որ մարդիկ այնքան էլ խնամքով չեն վերաբերվում մայր բնությանն ու աղտոտում են ամեն ինչ։ Այսօր Պարույր Սևակի անվան համար 123 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Լաուրա Ավինյանի հետ շրջակա միջավայրը մաքուր պահելու և մայր բնությանը սրտացավորեն վերաբերվելու մասին ենք խոսելու։

Ցուցադրել ավելի
Back to top button