Զարթուցիչ

«Բնության էկոհամակարգերին՝  պահպանում և վերականգնում»․ Զարթուցիչ

Օրացույցը հուշում է, որ այսօր մեկնարկում է միջազգային բնապահպանական մի ակցիա, որը հայտնի է «Արգելոցների և ազգային պարկերի օրեր» անունով և որը նշվում է ամեն տարի ողջ աշխարհում ապրիլ կամ մայիս ամիսներին։

Այս տարի ակցիան մեկնարկում է այսօր և կընթանա մինչև ապրիլի 30–ը։ Նպատակը պետությունների իշխանությունների, զանգվածային լրատվամիջոցների, տարբեր կազմակերպությունների, սովորական մարդկանց ուշադրությունը բնության պահպանվող տարածքների խնդիրներին հրավիրելն է, դրանց պահպանության ու խնամքի գործին գործնական օգնություն ցուցաբերելը, երեխաների և պատանիների շրջանում բնապահպանական գիտելիք ձևավորելն ու նրանց էլ բնության պահպանվող տարածքների խնամքին մասնակից դարձնելը։

Ակցիան ամեն տարի որևէ նշանաբան է ունենում։ Այս տարվա նշանաբանը հետևյալն է․ «բնության էկոհամակարգերին՝  պահպանում և վերականգնում»։

Մեր հայրենիքում էլ կան բնության հատուկ պահպանվող տարածքներ, արգելոցներ, որոնք բոլորիս խնամքի, ուշադրության, հոգատարության կարիքն ունեն, բայց, եկեք չմոռանանք, որ մեր հայրենի բնության ամեն մի անկյուն պիտի այդպես ընկալենք՝ որպես հատուկ պահպանության ենթակա անգին գանձ։

Եվ, երևի ավելորդ է ասել, որ եթե երբևէ մտածել եք ծառ տնկելու, ձեր ծաղկանոցը ստեղծելու, ավտոտնակներով լի ձեր բակում մի պստիկ, կանաչ անկյուն ստեղծելու մասին, ապա ապրիլյան այս օրերն ամենահարմարն են այդ մտքերն իրականություն դարձնելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button