Ռադիոլաբ

Ժամանակից առաջ հայկական նորարարությունների մասին․ Ռադիոլաբ

Նախորդ թողարկման ժամանակ աուդիոէքսկուրս սկսեցինք Երևանում գտնվող Գիտության և տեխնիկայի թանգարանում։ Խոստացա, որ այն կշարունակենք, որովհետև չհասցրինք ամբողջությամբ ներկայացնել այն ամենն՝ ինչ տեսանք այստեղ։ Այսօր ձեզ ենք ներկայացնելու հայկական տեխնիկական արտադրության ու տեխնոլոգիական հաջողությունների մասին նոր պատմություններ։

Չենք կարող խոսել Հայաստանում զարգացած տեխնոլոգիական արտադրության մասին, չնշելով Երազ գործարանն ու բոլորիս քաջ հայտնի Երազ մեքենաները։

Ի դեպ, ի սկզբանե Երազ մեքենաները նախատեսված էին որպես բեռնատարներ, այնուհետև թողարկվեցին նաև մարդատար մոդելները։ Ցուցափեղկում փակցված լուսանկարում տեսա նաև այնպիսի ավտոմեքենա, որին նախկինում երբեք չէի հանդիպել։ Իրոք, զարմանալի ու գեղեցիկ մոդելներ ենք ունեցել։

1973 թվականին ․․․ էլեկտրական շարժիչով մեքենա ․․․ Հայաստանում։ Իսկ մարդիկ հիմա՝ 21-րդ դարում հիանում են Tesla էլեկտրոմոբիլներով։

Նշանառության լազերային սարք, հետագծի հաշվարկման սարք․ծանոթանալով Գիտության և տեխնիկայի թանգարանի ցուցանմուշներին, համոզվում ենք, որ Խորհրդային Հայաստանում լուրջ ռազմական արտադրանք է եղել։

Մեր էքսկուրսիան այս թանգարանում ասես ճամփորդություն լինի ժամանակի միջով։ Առաջին համակարգիչներից անցումը հայ-ամերիկյան ընկերության արտադրած «Արմֆոն» սմարթֆոններ ու «Արմթաբ» թաբլեթներ՝ մեկ ստենդ է։

Այցելե՛ք Գիտության և տեխնիկայի թանգարան։ Հետաքրքիր բաներ կպարզեք՝ անկախ նրանից, թե որ ոլորտն եք դուք նախընտրում։

Ցուցադրել ավելի
Back to top button