Զարթուցիչ

Հյուր է գալիս ձմեռը․ Զարթուցիչ

Այսօր աշունն ավարտվում է։ Վաղվանից մեզ հյուր կգա ձմեռը՝ բերելով ձյուն, ձմեռային խաղեր, Նոր տարի, նվերներ և այլ հրաշքներ, որոնք տեղի են ունենում միայն տարվա այդ եղանակին։ Բոլորիս ուրախ ձմեռային օրեր մաղթենք և ներկայացնենք հետաքրքիր գործերի մի ցանկ, որոնց մասին դեռ կհիշեք առաջիկա ամիսների ընթացքում։

Եվ այպես․․․եթե անհամբեր եք և ուզում եք ամանորի շունչ հաղորդել եք ձեր բնակարանին, այդ  հաճելի գործով կարող եք զբաղվել թեկուզ վաղը, կամ այսօր ու միանգամից կփոխվի բոլորի տրամադրությունը։

Ձմռան երեկոները ավելի ուրախ կանցնեն, եթե հրավիրեք ընկերներին ու նրանց հետ սեղանի  խաղեր խաղաք։ Ընթացքում կարող եք նաև կիտրոնով կամ դարչինով տաք թեյ խմել։

Սիրու՞մ եք վառարանում ճտճտացող փայտի ձայնը։ Իսկ գիտեք՞ ինչ հրաշալի է այդ ձայնի տակ գիրք կարդալը՝ փորձեք և կհամոզվեք․․․ կամ որևէ հետաքրքիր ֆիլմ դիտեք։

Եթե մրսկան չեք, ձմեռային ֆոտոսեսիա, ֆոտանկարահանում կազմակերպեք ու լուսանկարներից մեկը փակցրեք ձեր սենյակում։

Մնում է միայն առատ ձյուն գա, մնացածը հնարավոր է արագ կազմակերպել։

Փորձեք նաև տաք գուլպաներ գործել։ Շուղեր և թել տատիկի մոտ հաստատ կգտնեք։ Նա էլ կսովորեցնի ձեզ հյուսել եթե դրա ցանկությունն ունեք։

Եվ մի բան էլ․․․ հավատացեք ամանորի  հրաշքներին և երազանք պահեք։ Ասում են դրանք կատարվում են․․․․Իսկ Նոր տարուն  այնքան էլ շատ չի մնացել, օրերն էլ թռչում են։

Չմոռանաք նաև նվերների մասին մտածել՝  հարազատների և ընկերների համար։

Ցուցադրել ավելի
Back to top button