Զարթուցիչ

Սերֆի՞նգ, թե՞ սապբորդինգ. Զարթուցիչ

Հավանաբար շատերս ենք նկատել սերֆինգի տախտակով թիավարող մարդկանց՝ հատկապես Սևանում։ Սակայն քչերին է հայտնի, որ առաջին հայացքից սերֆինգ հիշեցնող այդ սպորտաձևը ամենևին կապ չունի սերֆինգի հետ։

Սապբորդինգի դեպքում՝ ալիքների դեմ մեզ օգնության է հասնում թիավարումը։

Այսպիսով, թեև այսօր սապբորդինգը տարածում է գտել ողջ աշխարհում, բայց հստակ հայտնի չէ, թե ե՞րբ և որտե՞ղ է մարդն առաջին անգամ փորձել թիավարել սապ տախտակի վրա: SUP հապավումը նշանակում է Stand Up Paddle՝ թարգմանությամբ կստացվի մոտավորապես այսպես՝ թիավարել կանգնած։

Սապբորդինգը ջրային սպորտաձև է, երբ թիավարողը, կանգնած տախտակի վրա, պետք է սահի ալիքների վրայով՝ միաժամանակ թիավարելով ու պահպանելով հավասարակշռությունը:

Սապբորդինգի մասին առաջին պատմություններն արձանագրվել են  Հին Չինաստանում, սակայն կան նաև ապացույցներ կապված Պերուի  և Լատինական Ամերիկայի հետ։

Սապբորդինգի ստեղծման մասին կա մի հետաքրքիր պատմություն ևս։
Հավայան կղզիները համարվում են սերֆինգի ծննդավայրը: Սկսած 1960-ականներից՝ հազարավոր ամերիկացիներ էին մեկնում Հավայան կղզիներ՝ ալիքների վրա սահելու ու զվարճանալու համար:

Նույնիսկ այդ ժամանակ, շատերը ցանկանում էին նկարահանել սերֆինգի տախտակով ալիքները նվաճելու իրենց առաջին հաջող փորձերը, բայց  հաճախ լուսանկարներն այնքան էլ լավ չէին ստացվում․ չէ՞ որ այնքան էլ հեշտ չէ լուսանկարել սերֆինգի տախտակների վրա կանգնած, անընդհատ շարժման մեջ գտնվող մարդկանց։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար՝ լուսանկարիչը, ի վերջո գտավ հնարամիտ լուծումը։ Նա տեսախցիկը  կախեց  վզից, վերցրեց փոքրիկ նավակների թիակներից մեկը, մի սերֆինգի տախտակ և թիավարելով գնաց զբոսաշրջիկների հետևից՝ նրանց լուսանկարելու։

Ասում են՝ նկարներն այնքան հրաշալի էին ստացվել, որ զբոսաշրջիկները լուրն անմիջապես տարածեցին Հավայան կղզիների սահմաններից դուրս։ Այսպես սկսվեց սապբորդինգի պատմությունը, իսկ հետագայում՝ զարգացում ապրելով՝ սապբորդինգի տախտակներն սկսեցին տարբերվել սերֆինգի տախտակներից։

Պերուում սապբորդինգի մասին գրություններ կան ավելի քան 5000 տարի առաջ: Այնտեղ մադրիկ նավարկում էին հյուսած եղեգնյա նավակներով։ Թեև ի տարբերություն ժամանակակից սապ տախտակների դրանք ավելի մեծ էին, բայց նաև ջրի վրա ավելի լավ էին պահում։ Այդպիսի տախտակներով ջրի վրա սահում էին թե՛ կանգնած և թե՛ նստած։

Ցուցադրել ավելի
Back to top button