Ռադիոլաբ

Ինչպե՞ս աշխատանքի անցնել հայկական առաջատար ՏՏ ընկերություններում

Նախորդ հաղորդմանն անդրադարձանք Learning Tech կոնֆերանսին և  լսեցինք փորձագետների կարծիքներն ու եզրակացությունները՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կրթության հետ: Եթե բաց եք թողել այդ հաղորդումը, այն կարող եք գտնել ու լսել մեր կայքում:

Իսկ այսօր ոլորտի առաջատար մասնագետների հետ  պարզելու ենք, թե ինչպե՞ս կամ ինչից սկսել աշխատանքային գործունեությունը ՏՏ համայնքում, ի՞նչ կրթական ծրագրեր են առաջարկում հայկական ընկերությունները սկսնակներին ու բացի ծրագրավորումից, էլ ի՞նչ հետաքրքիր մասնագիտություններ կան, որոնք նույնքան արժանի են ուշադրության։

Իր մասնագիտության մասին է պատմում UX դիզայներ Սոնա Թովմասյանը.

«Եթե որևիցէ հավելված եք մուտք գործում, դուք որևիցէ կարիքներ ունեք չէ՞ էդ պահին այնտեղ անելու … նկարներ քաշելու, ու UX դիզայների խնդիրը էդ ամեն աշխատանքը ավելի մատչելի, հասկանալի, հեշտ դարձնելն է ձեզ համար: Մարդը շփվում է ցանկացած առարկայի հետ, այս պարագայում թվային պարագաների հետ, նա փորձառություն ունի այդ պրոդուկտի հետ, լինի դա բջջային հավելված, լինի վեբ կայք, նա փորձառություն ունի և UX դիզայների խնդիրը՝ օգտատիրոջ փորձառության դիզայների խնդիրը հետևյալն է, որպեսզի այդ ամբողջ փորձառությունը դարձնի հաճելի, դարձնի հարմարավետ, դարձնի ինտուիտիվ և որն ամենակարևորն է, խնդիրները կարողանա ավելի հեշտ լուծել: Իհարկե UX դիզայների ասպեկտները չեն սահմանափակվում միայն գեղեցիկ մոքափներ, սքրիններ նկարելով: Շատ կարևոր է գիտելիքներ ունենալ նաև բիզնեսից, շատ կարևոր է նաև հոգեբանությունը ուսումնասիրել»:

UX-ը որպես տերմին ստեղծվել է 1990-ականներին՝  Դոն Նորմանի կողմից, սակայն երևույթը, որպես այդպիսին, շատ ավելի հին պատմություն ունի: Ք.ա. 4000թ. Ֆեն –Շույն արդեն իսկ մտածում էր մարդկանց միջավայրն  ավելի հարմար ու հաճելի դարձնելու մասին: Նա փորձում էր այնպես դասավորել ինտերիերը, որ լույսը, ստվերն ու  էներգիան ճիշտ համադրվեն: Եվ նա էլ  համարվում է ,այսպես ասած, UX-ի առաջին փորձարկողը:

Արդեն 20-րդ դարում, երբ ակտիվորեն զարգանում էր մասսայական արտադրությունը, մի շարք գործարարներ մտածում էին իրենց աշխատակիցների համար առավել հարմար աշխատանքային պայմանների մասին, որն էլ՝ իր հերթին դրական ազդեցություն կունենար արտադրության ճիշտ կազմակերպման ու արդյունավետության վրա:

Արդեն 70-ական թվականներին, երբ  ի հայտ եկան առաջին   համակարգիչները՝ մաքինթոշները,Դոն Նորմանը դարձավ առաջին UX մասնագետը։Դա անցած դարի  90-ականներին։

Ամեն դեպքում ի՞նչ է անում UX դիզայները, ին՞չ գործառույթներ ունի նա: Հաղորդման ընթացքում ավելի մանրամասն կներկայացնի Սոնա Թովմասյանը։

Quality  Testing Lab-ի հիմնադիր ու ղեկավար Արամայիս Հովհաննիսյանն էլ փորձում է ներկայացնել իր մասնագիտության գործառույթները։ Ասում է, որ եթե Գուգլում փնտրենք, թե ի՞նչ է software testing-ը կամ ո՞վ է ծրագրերի թեստավորման մասնագետը ապա իրարից տարբերվող ու նման տարատեսակ բացատրությունների կհանդիպենք:

«Մենք մարդիկ ենք, ովքեր որ ծրագրերը թեստավորում են, էն ծրագրերը, որոնք ծրագրավորողները գրում ու բերում են, այսինքն հասցնում են էն կետին, որը որ արդեն պատրաստ ա թեստավորման։ Ամեն մարդ ինքն ա ընդունում թե էս մասնագիտությունը ի՞նչ ա: Ես օրինակ իմ համար վերցրել եմ Մայքըլ Բոլթոնի ու Ջեյմս Բախի կողմից տրված բացատրությունները, թե ինչ ա software testing-ը»:

Մասնագիտության սահմանումն ու դեպի դրան տանող երկար ճանապարհի մասին լսեք հաղորդման մեջ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորոտի մասնագետ դառնալու համար շատ կարևոր է նաև անգլերենի իմացությունը: Դե իսկ ճիշտ, գրագետ ու պահանջվող չափանիշներին համապատասխան CV կազմելն էլ ուղղակի անհրաժեշտություն է:

Մեծ բարդություն է նաև աշխատանքի ընդունվելը, քանի որ, ընկերությունները՝ ինչքան էլ բարի լինեն, այնուամենայնիվ, գործում են բիզնեսի կանոններով և իրենց առջև դրված խնդիրներն ավելի օպիտմալ լուծելու համար ներգրավվում են փորձառու և առաջատար մասնագետների։

Ուրեմն, որտե՞ղից սկսել, ինչպե՞ս կուտակել անհրաժեշտ փորձը ․․․

Սկսնակներին հենց այդպիսի հնարավորություն է տալիս ինթերշիփը։ Տարբեր ընկերություններ իրենց նախագծերում ներգրավում են ոչ այնքան փորձառու երիտասարդների, սովորեցնում, ապա՝ հաջող արդյունքների դեպքում, ընդունում են հիմնական աշխատանքի։

«Picsart» ընկերության տեխնիկական տնօրեն Հովհաննես Գրիգորյան — «Ես կարծում եմ, որ Picsart-ը շատ կրեատիվ պլատֆորմ ա հենց ամենասկզբից ու ճիշտ եք նկատել երիտասարդները բավականին մեծ մաս են կազմել ու դա նաև մեր հաջողության գրավականներից ա եղել ․․․»:

Այստեղ, ըստ  բարդության, 4-ից 6 ամսվա կրթական ծրագրեր են առաջարկում բոլոր ցանկացողների համար: Ամեն դեպքում նրանց թիվը մեծ է և կան որոշակի ընթացակարգեր: Ավելի մանրամասն՝ զրույցում։

«Կրիսպ» ընկերությունում նույնպես ինթերշիփի ու նաև առանձին դասընթացների հնարավորություն կա: Որոշակի հաջողություն գրանցած երիտասարդներից մի քանիսն արդեն աշխատանքի են անցել այստեղ: Կլսենք «Կրիսպի» ճարտարագիտության գծով տնօրեն Տիգրան Սարգսյանին:

«Renderforest» ընկերության տեխնիկական բաժնի ղեկավար Էդգար Մարուքյան — «Եթե հին աշխատողները կամ երկար ժամանակ աշխատող մարդիկ կարան ժամը 7-ին վեր կենան գնան տուն, մենք ակնկալում ենք, որ ինթերնը թեկուզ եթե վեր կենա ու գնա տուն ՝ շարունակի տանը աշխատել»:

Հուսամ տեղեկատվությունը, որ կլսեք՝ ձեզ օգտակար կլինի և եթե որոշել եք տեխնոաշխարհի բնագավառում դառնալ մասնագետ, ապա նկատի կունենաք ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների խորհուրդները:

Ցուցադրել ավելի
Back to top button