Մեկնարկ

Տվյալագիտության զարգացման մակարդակը՝ «սև ոսկի» ժամանակակից աշխարհում

Աննա Բաբաջանյան
(հանրակրթության պետական չափորոշչի վերանայման աշխատանքային խմբի համակարգող)

Աննա Բաբաջանյան — Մենք հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների վերանայումը դիտարկում ենք որպես առաջին քայլ դեպի ճկուն կրթական բովանդակություն և համակարգ ունենալը: Մենք քաջատեղյակ ենք, որ կան հանգամանքներ, որոնք այս պահին կխոչընդոտեն այն փաստաթղթի իրականացմանը, որը մշակել ենք, բայց դրա մշակմանը զուգահեռ մշակում ենք նաև այն լուծումները, որոնք կարող ենք տալ այդ խնդիրներին: Օրինակ, եթե խոսում ենք նյութատեխնիկական զինվածության մասին, փորձում ենք հասկանալ, թե մեր մշակած ծրագրերի սահմանում որո՞նք են այն հիմնական ռեսուրսները, որոնց կարիքը դպրոցը միանշանակ կունենա: Փորձում ենք հասկանալ նաև, թե ի՞նչ ալտերնատիվ լուծումներ կան, բացի այն ավանդական մոտեցումը, որ եթե չկա գրատախտակ, ուրեմն պետք է գնել գրատախտակ…

Կարեն Քեռյան
(ԵՊՀ կիրառական վիճակագրության և տվյալների գիտության մագիստրոսական ծրագրի ղեկավար)

Հարց-Տվյալագիտությունը կարելի՞ է նոր մասնագիտություն անվանել:

Կարեն Քեռյան -Այո, այն բավականին վերջերս է մեծ տարածում ստացել, սկզբում՝ արտերկրում (վերջին 5-7 տարում), հիմա նաև` Հայաստանում: Եվ այդ պատճառով կարիք է առաջացել այդ մասնագիտությամբ ավելի շատ մասնագիտական բուհական ծրագրեր ունենալու, ինչը և ուրախալի է:

Սա, ինչպես և անունն արդեն ասում է, տվյալների վրա հիմնված գիտություն է, այսինքն՝ մենք ունենք բազմաթիվ տվյալներ և փորձում ենք դրանց հիման վրա եզրահանգումներ անել…

Ցուցադրել ավելի
Back to top button