Մեկնարկ

Տիկնիկագիտությու՞ն․ ինչու՞ ոչ. Մեկնարկ

«Մեկնարկ» ծրագրի հյուրը Երևան քաղաքի պատմության թանգարանի էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, հնագետ-արվեստաբան Մարինա Խաչմանուկյանն է։

«Տիկնիկագիտությու՞ն․ չէ, այդպիսի մասնագիտություն չկա, չնայած՝ ինձ դուր եկավ տերմինը»,-ժպտում է տիկին Մարինան և սիրով պատմում հնագետի և արվեստաբանի իր մասնագիտությունների և այն ճանապարհի մասին, որը նրան բերեց դեպի իր ամենասիրելի աշխարհը՝ տիկնիկների աշխարհը։ Դա բացահայտումների և անընդհատ սովորելու ճանապարհ է։

«Ընդհանրապես կյանքը անընդհատ սովորելու պրոցես է․ պետք է այդպես լինի»,-ասում է տիկին Մարինան՝ խոսելով ևս մեկ նոր մասնագիտացում ստանալու իր առաջիկա ծրագրերի մասին։ Եվ այսպես՝ հնագիտությունից մինչև տիկնիկագիտություն․․․

Մ․Խաչմանուկյան — «Դպրոցն ավարտելուց հետո, ինչպես և շատ-շատ ուրիշ պատանիներ, կանգնեցի ընտրության առջև։ Ինձ համար պարզ էր, որ ես ուզում եմ ընտրել հնագետի մասնագիտությունը։ Ինձ միշտ, դեռ դպրոցական տարիներից, հետաքրքրել են հնաոճ իրերը, պատմական արժեք ներկայացնող առարկաները, հին և հնագույն հուշարձանները։ Իսկ այդ ամենի հետ կարելի է առնչվել միայն հնագիտության միջոցով։ Գիտեք, չէ՞, հնագետներին այդպես էլ անվանում են՝ «հնությունների որսորդներ»։

Ծնողներս էլ աջակցեցին, ոգևորված էին, որ ես ինքնուրույն եմ այդ որոշումը կայացրել։ Ընդունվեցի համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժին։ Նաև այդ տարիներին սովորում էի ՀՄՖ-ի/հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ/ արվեստաբանության բաժնում։ Ավարտելուց հետո ստացա արվեստաբանի որակավորում․ հնագիտությունն ու արվեստի պատմությունը շատ կապված են։

Ինչո՞վ է ինձ նաև հրապուրել հնագիտությունը։ Դա շատ հետաքրքիր, նույնիսկ ռոմանտիկ մասնագիտություն է, որովհետև դու գտածոների միջոցով կարող ես դիպչել պատմությանը։ Հողն իր մեջ հազարավոր գաղտնիքներ է պահում, և այդ գաղտնիքները բացահայտում են հենց հնագետները։ Այսինքն, եթե հաշվի առնենք այն փաստը, որ հնագիտությունը պատմության կարևորագույն սկզբնաղբյուրներից մեկն է, ապա ստացվում է, որ հնագետը կանգնած է հենց պատմության ակունքներում և ինքն էլ մասնակցում է պատմության ստեղծմանը։ Դու ներկա ես տարբեր բացահայտումների՝ փոքր և մեծ։ Սա այն մասնագիտությունն է, որի մեջ կա նաև արկածախնդրություն, գաղտնիքների բացահայտում։

Շատ հետաքրքիր մասնագիտություն է, բայց պետք է ասեմ նաև՝ շատ դժվար միաժամանակ, որովհետև պահանջում է ֆիզիկապես ուժեղ լինել․ դու պետք է պատրաստ լինես ամիսներ շարունակ դաշտային պայմաններում մասնակցելու պեղումների արևի տակ, փոշու մեջ, զոհողություններ է պահանջում և դա էր պատճառը, որ․․․»

                                 Շարունակությունը՝ զրույցում

Ցուցադրել ավելի
Back to top button