Մեկնարկ

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա-2023. Մեկնարկ

Օգոստոսի 11-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ 2023 թվականի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը։ Այս օլիմպիադան աշխարհում ռոբոտաշինական ամենամեծ մրցույթներից մեկն է։ Հայաստանում այն կյանքի է կոչվել 2016 թվականից սկսած՝ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։

Օգոստոսի 11-ին կայացած հայաստանյան փուլին մասնակցել է 16 թիմ ավելի քան 60 աշակերտով։ Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի  պատանի օլիմպիականները եկել էին պայքարելու, «Ռոբո-առաքելություն» մրցակարգում հաղթելու և մեր երկիրն արդեն միջազգային փուլում ներկայացնելու իրավունքի համար։ Միջազգային փուլը, ի դեպ, տեղի է ունենալու Պանամայում նոյեմբերին։

Ինժեներական մտքի և բնագիտական առարկաների շուրջ միավորող այս օլիմպիադան Հայաստանում անցկացնում էր «Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպությունը։ Մեր հյուրերը կազմակերպության հիմնադիր, նախագահ Տաթևիկ Ադամյանը և կազմակերպության համահիմնադիր, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ղեկավար Անժելա Բալթայանն են։

Ինչպե՞ս անցավ օլիմպիադայի ազգային փուլը, ո՞ր մարզերն էին առավել ակտիվ արձագանքել օլիմպիադային, տարիքային ո՞ր խմբերն էին առավելապես ներկայացված, որոշվեցի՞ն արդյոք հաղթողները։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ է զրույցը մեր հյուրերի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button